...

Մահ իներցիալ

Մահ իներցիալ

Մինչ ընդդիմությունը հուժկու ակցիաներով ազգադավ իշխանություններին ստիպում է անհամաչափ ուժ կիրառել իր նկատմամբ, և պատկերացրեք՝ փայլուն հաջողություններ է արձանագրում (անկախ իր կամքից), իշխանությունները շարունակում են Հայոց պետականության կայացման աննախադեպ ընթացքը։ Ու անգամ այս դժնի օրերին միանգամից երկու հաջողություն են արձանագրել։ Առաջին՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դարձել է Հայաստան-Քաթար բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար։ Սա, իհարկե, իմաստուն որոշում է։ Քաթարն արաբական հարուստ երկիր է, և հարուստ արաբները սիրում են ազնվացեղ նժույգներ, իսկ Վահագն Ալեքսանյանը, առնվազն քացի տալու կտրվածքով, մրցակիցներ չունի։ Ճիշտ է, այնքան էլ հեռատես չէ իսլամ դավանող երկրի հետ բարեկամությունը վստահել շնաբարո դուրսպրծուկների կողմից «քոռ խոզ» հորջորջվող պատգամավորին, բայց Քաթարում, կարծում ենք, ըմբռնումով կմոտենան։

Իսկ երկրորդ փառահեղ հաջողությունն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը։ Խորհրդակցության արդյունքում սահմանվել է, որ կոնկրետ վարչապետի անձի ֆունկցիոնալության գնահատման ցանկացած փորձ կարող է դիտարկվել որպես չարանենգ դավադրություն և արժանանալ անհամարժեք ուժի կիրառման։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ