...

Մաքուր ավազապետություն է

Մաքուր ավազապետություն է

«Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում, արդյունահանողն էլ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ 

Այս առթիվ Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները: Դիտարկմանը, որ մարդիկ գնացել տեսել են հանքը, Բագրատյանը պատասխանել է. «Այն, ինչ տեսել են, ճիշտ են տեսել, բայց այս դեպքում մեր նպատակը այգի հիմնելն է, բայց այգի հիմնելու համար հողի հարթեցման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ ավազային պարունակություն կա»:

«ՉԻ». Հա, էս մենակ Հայաստանում կարող է նման բան պատահել: Մարդիկ ահագին տարածք վարձակալում են, որ իբր այգի հիմնեն, էն էլ, թարսի պես պարզում են, որ էդ հողի մեջ ավազ կա:

Խեղճ մարդիկ ի՞նչ անեն. ստիպված էդ ավազը հողից հատիկ-հատիկ հավաքում են, մաքրում են, ԿԱՄԱԶ-ներով տանում են եսիմ ուր, էդ եսիմուրում ուզում են թափեն, ինչ-որ անկապ մարդիկ են մոտենում, խնդրում. ապեր, էդ ավազը կլընի՞՝ առնենք: Ոնց որ լավ ավազ է, տանենք, մի տեղ օգտագործենք: 

Դե, խնդրում են, ո՞նց մերժեն: Բարի են: Ասում են. ինչքան կտաք, կտաք: Ու այսպես ամիսներ շարունակ ավազը հանում են, տանում եսիմուրում վաճառում: Կողքից նայողներին էլ թվում է, թե այս Բագրատյանները ընդերք են արդյունահանում: 

Այ ախպեր, ամոթ չի՞, շառ եք անում: Լրագրողներին ենք ասում: Համբերություն ունեցեք, սպասեք, հեսա մի 15-20 տարի հետո ավազը կմաքրեն, տեղը մի հատ ընտիր այգի կսարքեն, այ էն ժամանակ կամաչեք ձեր հետաքննություններից:

Թեման փակվեց. ինչ տեսել եք, ճիշտ եք տեսել, բայց սխալ եք հասկացել: Դա սխալ ավազ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ