...

Մարդիկ հիշողություն ունեն

Մարդիկ հիշողություն ունեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետին, որ քաղաքացիները ընդդիմությանն այնքան վատն են համարում, որ նախընտրում են ձայն տալ գործող իշխանությանը, ասել է. «Վատ լինելը և վատ ընկալում ունենալը տարբեր բաներ են: Փաստ է, թե տարիներ շարունակ ինչ է մտցվել մարդկանց ուղեղները ամենաստոր ձևերով: Այսինքն եթե մարդը այն ամենը, ինչ լսել է և ընդունել է որպես փաստ, բնականաբար, իր մոտ այդ վերաբերմունքը շատ խորն է: Բայց մեծ մասը, որ մարդկանց մոտ կարծրացած կա նախկին ամեն ինչի նկատմամբ, դա հետևողականորեն արվել է: Վերջին տարիներին այդ թեզերի կեղծ լինելը փաստեցինք, կարծում եմ»:

«ՉԻ». Հա, բա ո՞նց, փաստեցիք: Շուտ-շուտ ասա, չմոռանաս: 

Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի մասին մարդկանց ուղեղները որևէ բան մտցնելու կարիք էլ չկա: Ընդամենը կարելի է մտնել «յութուբ», տեսանյութերը շարած են, թե ոնց են 2003-ին, 2004-ին, 2007-ին, 2008-ին մարդկանց փողոցում, քաղմասում, ընտրատեղամասերում ծեծում, խոշտանգում, հոդվածները նրանց վրա դնելով՝ բանտերը լցնում: Դատավարությունների տեսանյութերն էլ կան: 

Ու էդ տուժած քաղաքացիների մեծ մասը դեռ ողջ է, հիշողություն ունեն, իսկ նրանք շատ են, իրենց աչքի տեսածը, կաշվի վրա զգացածը թողած, պիտի ստոր հերյուրանքների ետևից ընկնե՞ն: 

Ավելի քան 20 տարի քարոզչական դաշտում գերիշխել եք, հեռուստաեթերը ձերն էր, թերթերի մեծ մասը, կայքերը՝ դեռ չհաշված... ոչ մի բան չի ազդել մարդկանց վրա, որովհետև մարդիկ հիշողություն ունեն: 

Փաստել են... հա, երևի ԺԵԿ-ից տեղեկանք են հանել, որ մաքրամաքուր, արդար, հալալ քրտինքով ապրուստ վաստակած իշխանություններ են եղել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ