...

Մարդիկ կենաց լսելու տրամադրություն չունեն

Մարդիկ կենաց լսելու տրամադրություն չունեն

«Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչն այդքան էլ լավ չէ, որովհետև կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«ՉԻ». Մեկ նախադասություն, որի սկիզբը և վերջը ուղիղ հակադրվում են միմյանց: Ճգնաժամի ժամանակ քաղաքացիների եկամուտները չեն կարող ավելանալ, դա տնտեսական նոնսենս կլինի: Ճգնաժամի իրավիճակում պետությունը կարող է ձեռք մեկնել իր քաղաքացիներին, որպեսզի նրանք անօթևան չմնան: Առաջին քայլերից պետք է լինի հարկերից ազատել բոլոր այն վարձակալներին, որոնք վարձակալության պայմանագրով են հանձնել իրենց տները:

Իսկ մյուսների դեպքում հաշվառել այն քաղաքացիներին, որոնք ապրում են վարձով, զրկվել են աշխատանքից և սահմանել ինչ-որ մինիմալ գումար, որ պետությունը կտա վարձակալներին՝ պայմանով, որ նրանք չեն պահանջի ավելին, քանի որ, միևնույն է, ազատված տները մնալու են դատարկ: Իհարկե, խոսքը Կենտրոնում պենտհաուսներ կամ այլ թանկարժեք բնակարաններ վարձակալածների մասին չէ:

Քաղաքացիների եկամուտների ավելացումը կարող է երկար ամիսներ տևել, որի ընթացքում նրանք կմնան միայնակ իրենց խնդիրների հետ: Ճգնաժամի ժամանակ ապրուստի միջոցից զրկված քաղաքացին բարեմաղթանք և խոստումներ լսելու տրամադրություն չունի, իսկ եկամուտների ավելացման մասին խոսքը լավագույն դեպքում կարող է ընկալվել որպես կենաց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ