...

Մեղավորը կարմիր գույնն էր

Մեղավորը կարմիր գույնն էր

Factor.am-ը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։

Կայքը տեղեկացնում է, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշը, ի վերջո, հանվել է։ 

«ՉԻ». Պահ, սրա ի՞նչն է զարմանալի: Նորմալ, ժամանակին համահունչ գործողություն են արել:

Ավելի լավ է, ավելորդ շուխուր մի գցեք, գոհ եղեք, որ Հայաստանի դրոշը չեն հանել: Այ, որ էդ անեն, դա արդեն մի քիչ տհաճ միջադեպ կարելի է համարել: 

Իսկ ընդհանրապես, որ Փաշինյանը որևէ տեղ է այցելում, լավ կլինի նախօրոք Հայաստանի ու Արցախի դրոշները հանեք, աչքին չերևան: Ախր այդ դրոշների վրա կարմիր գույն կա, դա ահավոր նյարդայնացնում ու հունից հանում է ցլերին, կովերին և խոշոր եղջերավոր այլ կենդանիներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ