...

Մեղրեցիներն էլ «դարձան հավ»

Մեղրեցիներն էլ «դարձան հավ»

«Հրապարակ» թերթը գրել է. «Արամ Սարգսյանը գնացել էր, մի 3 օր մնացել էր Մեղրիում: Հանդիպումների ժամանակ ասում էր՝ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն ա, տարբերություն չկա, թե իրա թեկնածուին քվեարկեք, թե իմ Բագրատ Զաքարյանին: Այ տենց կուտը կերան ու քվեարկեցին»:

«ՉԻ». Փաստորեն «ժեխը» հիմա էլ «հավ» դարձավ: Էլի բան է, առաջընթաց է: Երևի ըստ էվոլյուցիայի կանոնների՝ մի քանի հազար տարուց քաղաքացի կդառնան:

Ըստ ընդդիմադիր շրջանակների մեկնաբանության՝ Գորիսը հաղթական քաղաք է, սյունյաց ողջույններ հղեց, և այլն: Իսկ այ Մեղրին հավերի քաղաք է, որտեղ սնվում են կտերով:

Վերջապես կողմնորոշվեք, թե ինչ կարծիք ունեք Սյունիքի, այնտեղ ապրող ժողովրդի մասին: Կարող է մյուս ամիս իշխանությունը մոբիլիզացնի իր ողջ ռեսուրսներն ու հաղթանակ տանի Կապանի քաղաքապետի ընտրություններում: Այդ ժամանա՞կ ինչ եք ասելու՝ կապանցիները հա՞վ են, թե՞ ժեխ:

Մի բան հստակ է՝ բոլոր այն անհատները, որոնք ցանկանում են հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններում, պետք է հնարավորինս չասոցացվեն ընդդիմության և առաջին հերթին՝ «Հայաստան» և ՊՈՒ դաշինքների հետ: Այդ դեպքում նրանց հաջողության հասնելու հավանականությունն անհամեմատ աճում է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ