...

Մեկը մյուսից անտեղյակ՝ հակասական ակտեր են կազմում

Մեկը մյուսից անտեղյակ՝ հակասական ակտեր են կազմում

«ՉԻ» տեղեկություններով՝ պարետի որոշմամբ մարզերում ստուգումներ իրականացնող տեսչական մարմինները, հատկապես ակտիվ են Ծաղկաձորի հյուրանոցներում: Կատարվող ստուգումները, թերևս, ուշադրության չարժանանային, եթե չլիներ հյուրանոցների տնօրինությունների դժգոհությունը: 

Վերջիններս նշում են, որ ամեն շաբաթ տեսչական տարբեր խմբեր գալիս են ստուգումների, մանրամասն ուսումնասիրում են անվտանգության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ստուգում են փաստաթղթերը և հակասական եզրակացություններ գրում: Տնօրինությունների հավաստիացմամբ՝ «Մի խումբը գալիս է, հայտնաբերում է իբր թերացումներ, ակտ է գրում և հեռանում: Նրանց ցուցումներով շտկում ենք թերացումները, ուղղում փաստաթղթերի նշումները: Նրանցից հետո գալիս է մեկ ուրիշ խումբ, սխալ է հանում նախորդների մատնանշած թերացումները, ակտ կազմում և հեռանում»: Այս հակասական պատկերը տնօրեններին առիթ է տալիս մտածելու, որ այս ամենի մեջ որոշակի դիտավորություն կա, կամ էլ տեսչական մարմինների աշխատակիցները չեն տիրապետում հյուրանոցների գործունեությունը կանոնակարգող իրավական նորմերին և իրենց սեփական գործառույթներին: 

Մնում է նկատել, որ թերևս պարետատունն էլ տեղյակ չէ, թե տեսչական մարմիններն իրականում ինչպես են իրենց գործառույթներն իրականացնում: Իսկ ստուգող խմբերը շարունակում են մեկը մյուսից անտեղյակ գալ ու գնալ և իրար հակասող ակտեր կազմել:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ