...

Մելիք-Ադամյան 2-ը քանդել և խիյարի ջերմոց հիմնել

Մելիք-Ադամյան 2-ը քանդել և խիյարի ջերմոց հիմնել

Արմեն Աշոտյանն առաջարկում է քանդել Ազգային անվտանգության խորհրդի շենքը և այնտեղ ելակ ցանել:

«ՉԻ». Մինչ ԱԽ շենքը քանդելը, կարելի է ուրիշ շենքեր քանդել:

1. Մելիք-Ադամյան 2-ը քանդել և խիյարի ջերմոցներ հիմնել: Իսկ կոլբայի մեջ մեծացած Աշոտյանին նշանակել ջերմոցի պահակ:

2. Էրեբունի պլազայի շենքը քանդել և մի մեծ մասանդրա կառուցել, որտեղ կհավաքվեն Քոչարյանը և 70 աջակիցները:

3. Սպայկայի շենքը կարելի է չքանդել, պարզապես առգրավել որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք:

4. «Արմենիա» հեռուստաընկերության շենքը քանդել և տեղը բացօթյա ցուցահանդես կազմակերպել՝ վերնագրելով, թե ինչպիսին չպետք է լինի լրագրությունը:

5. «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շենքը քանդել: Իմաստ չունի այնտեղ որևէ բան ցանել: Դժվար թե առաջիկա 100 տարում այնտեղ ինչ-որ բան աճի:

6. Մոնումենտի դղյակները քանդել և տեղը պոմիդոր ցանել: Միևնույն է, ասում են, որ այդ դղյակները կառուցվել են պոմիդոր աճեցնելով:

7. Առինջի դղյակը քանդել և տեղը բարգավաճականների համար Լացի պատ կառուցել:

8. Վերաքննիչ քրեական դատարանի շենքը քանդել և տեղը կալանավայր կառուցել կոռուպցիոն գործերով դատապարտված դատավորների համար:

9. «Կոնգրես» հյուրանոցը քանդել և այնտեղ կինդեր ձվիկ ցանել:

10. Մեյմանդարի շուկայի տարածքը մեծացնել, որտեղ Աշոտյանը կվաճառի Մելիք-Ադամյան 2-ում աճեցրած վարունգը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ