Երկուշաբթի 08.03.2021 00:21

10.02.2021   20:00
845

Մենաստանի փոխարեն կարգեցին Վճռաբեկ դատարանի նախագահ


Երեկ ԱԺ-ն 102 ձայնով Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Լիլիթ Թադևոսյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Լիլիթ Թադևոսյանը Զելիմ Թադևոսյանի դուստրն է: Մեկի, որը հանդիսանում էր ապարանյան կլանի ներկայացուցիչ և կատարում էր իշխանության բոլոր հրահանգները՝ ընդդիմադիրների վրա գործ սարքելու առումով:

Այսինքն, իշխանությունը հերթական անգամ երկակի ստանդարտով գործեց: Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Սարգսյանի որդուն հասարակական ճնշման ներքո հրաժարվեց ընտրել ՍԴ դատավոր, իսկ այ Զելիմի դեպքում գնաց մինչև վերջ:

Ցանկանում ենք մեջբերել «Հայկական Ժամանակ» օրաթերթի 29.09.2012 թվականի հրապարակումը այսօրվա Վճռաբեկ դատարանի նախագահի մասին:

«Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վճռի վերաբերյալ վերաքննիչ բողոքով նիստը, որը նախագահում էր դատավոր Արմեն Դանիելյանը: Դատարանի կազմի մեջ էին նաև դատավորներ Մհեր Արղամանյանը և Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է և ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրելու հարուստ փորձ ունի: Մասնավորապես, նա եղել է 2008 թվականի Մարտի 1-ից հետո հայտնի «7-ի գործով», ինչպես նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով մեղադրող դատախազներից մեկը: Լիլիթ Թադևոսյանը մեկ առանձնահատկություն էլ ունի, նա շատ փխրուն էակ է. օրինակ, Ջհանգիրյանի գործով առաջին նիստի ժամանակ, Գագիկ Ջհանգիրյանի նախատինքներին արժանանալով, նա սկսեց արտասվել: Ենթադրվում է, որ 21-31 տարեկան ընդդիմադիր երիտասարդների մեղադրական դատավճիռը կարդալուց հետո դատավոր Թադևոսյանը չի դիմանա, դեն կնետի դատավորի պատմուճանը և կտեղափոխվի մենաստան»:

Իսկապես անքննելի են աստծո գործերը:

Այդ տարիներին ՀԺ-ում իրավական թեմաներով գրում էր ներկայումս պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Հուսով ենք, որ միակ դեմ պատգամավորը հենց ինքն է եղել: Թեպետ, խիստ կասկածում ենք:



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

 Պիտակներ

         Զելիմ Թադևոսյան, «Հայկական ժամանակ», Լիլիթ Թադևոսյան, Դավիթ Սարգսյան, Վահագն Հովակիմյան


››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված












Ստոպ-կադր
Ստոպ-կադր
01.03.2021 / 600













Գործակալ 00
Գործակալ 00
05.03.2021 / 449

















Բա սա կյա՞նք է
Բա սա կյա՞նք է
03.03.2021 / 326