...

Մեր կարևորագույն խնդիրն է, որ վարակակիրը չհայտնվի զորամասում

Մեր կարևորագույն խնդիրն է, որ վարակակիրը չհայտնվի զորամասում

Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց ամառային զորակոչը սկսել ու անցկացնել մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը: Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ինչպե՞ս են կազմակերպվելու զինակոչիկների հետազոտությունները, թեստեր արվելո՞ւ են, թե՞ ոչ: Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին:

Ի պատասխան «ՉԻ» հարցադրումների՝ պաշտոնյան նշեց, որ դեռ վաղ է ամառային զորակոչի հիմնական գործընթացների մասին խոսելը և վստահեցրեց, որ նախարարությունում այս պահին մտահոգված են, որպեսզի կորոնավիրուսի վարակակիր զինակոչիկներ չհայտնվեն բանակում: «Մենք աշխատում ենք այնպես անել, որ անվտանգության պայմաններ ապահովված լինեն, որպեսզի ռիսկերը շատ քիչ լինեն: Մեր ամենակարևոր խնդիրը՝ որպեսզի վարակակիրը չհայտնվի զորամասում: Զորակոչի ընթացքում արդեն կարող ենք մանրամասներ ներկայացնել»,- նշեց Գեղամ Հարությունյանը:

Մելանյա Ծառուկյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ