ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև մեր իշխանությունները զբաղված են իրենց՝ բացառապես ներքին պրիմիտիվ քարոզչությամբ, Ադրբեջանն ակտիվորեն և հիմնականում անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, հատկապես՝ եվրոպական, հետևողականորեն վարկաբեկելով Հայաստանն ու հայերին։ Որպես օրինակ կցում եմ եվրոպական առաջատար հարթակներից մեկում մի քանի հրապարակման սքրինշոտներ»։
«ՉԻ». Մի քիչ չափազանցնում է Աշոտյանը: Մերոնք էլ են լավ աշխատում: Առաջին հերթին՝ ընդդիմությունը: Անխափան աշխատում է միջազգային մամուլի հետ, օրումեջ Սոլովյովի մոտ հերթ են կանգնում՝ հետևողականորեն վարկաբեկելով Հայաստանին:
Հայաստանին ու հայերին վարկաբեկող ռուսահայ լրագրողների նյութեր եք թարգմանում ու տարածում: Կարիք էլ չկա դրանց սքրինշոթերը կցել:
Ընդ որում, Ադրբեջանը ահագին փող է ծախսում արտերկրում քարոզչություն իրականացնելու ուղղությամբ, բայց դե, մեր «ընդդիմություն» կոչվածն էլ հետ չի մնում:
Այնպես որ, Աշոտյանը այս հարցում ճիշտ չէ: Մեր ընդդիմությունը լավ էլ աշխատում է դրսում, ու տեղը տեղին հակադարձում է Հայաստանին: