...

Մի հատ ՏՏ ատրճանակ լիներ...

Մի հատ ՏՏ ատրճանակ լիներ...

Պարզվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ընկերություններ պետբյուջեից 10 մլրդ դրամի դրամաշնորհ են ստացել, հետո լուծարվել, հայտնում է «Հետքը»:

«ՉԻ». Մենք էլ գիտեինք, թե մենակ անեկդոտում է այդպես, որ ասում է՝ փողը տվել, բայց տաքսի չենք նստել:

Բայց չէ, փաստորեն այս իշխանությունները անեկդոտները հատ-հատ կյանքի են կոչում: 

Ընդ որում այս ընկերություններից մեկի՝ «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ի պատմությունն ընդհանրապես տարվա լավագույն անեկդոտի հավակնորդն է:

Ուրեմն այս տարվա հունիսի 28-ին այս ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիր է կնքվել, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ ու նույն օրն էլ լուծարման գործընթաց սկսել: Ասեք, որ վերջն է:

Պետք է թարգել էս լրագրություն, քաղաքականություն, թիթիզ-միթիզ Ռուսաստան-Արևմուտք խաղերը, լրջորեն զբաղվել ՏՏ ոլորտով: Երևի հենց վաղն էլ մի հատ թույն ՏՏ ընկերություն բացենք, փող կպցնենք: Քանի էս իշխանությունը չի լուծարվել: 

Էն Սնուփ Դոգին բան չասեք. որ իմանա էս պատմությունը, կատաղությունից եղունգները կկրծի, որ չեղած համերգի համար ընդամենը 1,5 մլն դոլար է ստացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ