...

Սնուփ Դոգի երազը

Սնուփ Դոգի երազը

Պետք է թռնի Հայաստան՝ համերգի: Օդանավակայան գնալուց առաջ վերջին անգամ իրերն է ստուգում, տեսնի հո բան չի՞ մոռացել: «Տա-ակս, պիժաման կա, ակնոցներ, մեկ, երկու... 29 հատ, վայ, պիպետկա՞ն, հա, հեսա, ֆսյո, հելա, լա-լա-լա:

Նստում է տաքսի, ճամփա ընկնում: «Ապեր, դեմքդ ծանոթ ա, ուրդե՞ քեզ տեսած կլինեմ»,- հարցնում է վարորդը: «Եսիմ, ստադիոններում, կլուբներում, Սնուփ Դոգն եմ, աստղ եմ»:

«Յա,- աշխուժանում է վարորդը,- մեր Դոգին ճանաչում ե՞ս, ինքն էլ ա աստղ, իմ լավ ախպոր ընկերն ա»:

«Բա ինչո՞վ ա զբաղվում»,- հարցնում է ինքը: 

«Չես լսե՞լ հեչ, աշխարհի սաղ քֆուրները տալիս ա, բառապաշար ունի, աշխարհը չունի»,- պատասխանում է վարորդը:

«Յա,- արդեն ինքն է աշխուժանում,- ռեպ երգի՞չ է»:

«Դե, երգում էլ ա, լյուբոյ ստիլի»:

Ինքը նկատում է, որ տաքսու երկու կողքով մեքենաների շարասյուն է գնում, բարձր սիգնալ տալով: 

«Էս ի՞նչ է, արդյոք ովքե՞ր են»:

«Հա՜, էս Բևեռի տղերքն են, մեզ մինչև աերոպորտ ուղեկցելու են»:

Հասնում է օդանավակայան, մոտենում անցակետին: Մաքսային ծառայողը ստուգում է անձնագիրը և հարցնում. «Ալկոհո՞լ, թմրանյո՞ւթ».... 

«Չէ, ապեր, լավ ա, յե՜,

Լավ ա, ապե, ապե,

Յե՜, գնում եմ, գնում եմ, յե՜»:

«Ո՞ւր ես գնում»,- հարցնում է տամոժնիկը:

«Ոչ թե ո՞ւր, այլ ի՞նչ եմ գնում»:

Այդ պահին սպասասրահում լսվում է դիսպետչերի ձայնը. «Հարգելի ուղևորներ, աշխարհաքաղաքական պատճառներով Fly-Fstan ավիաընկերության Լոս-Անջելես-Գյումրի-Երևան չվերթը հետաձգվում է անորոշ ժամանակով»:

«Ես ձեր...»,- կատաղում է ինքը ու տոմսը վերադարձնելով՝ վերցնում «Լոս-Անջելես-Ստամբուլ-Արդահան-Երևան» չվերթի տոմսը: «Ջհանդամ, ոչ մեկին չեմ ասի, որ չերեզ Թուրքիա եմ եկել»: 

Նստում է թուրքական ավիաընկերության ինքնաթիռ, թռնում: Օդանավի ներսում միացնում են AC/DC-ի «Back in black» երգը: «Ես ձեր ռասիստ...»,- կատաղում է ինքը,- «թուրքը մնում ա թուրք»:

Իջնում են Երևան: Մոտենում է անցակետին: Հայ տամոժնիկը վերցնում է անձնագիրը, զննում, հետո ինչ-որ գիրք է վերցնում, մեջը նայում: «Էդ ի՞նչ եք անում»,- հարցնում է ինքը: «Էս մեր սև ցուցակն է, նայում եմ, տենամ, հո ձեզ սև ցուցակ չե՞ն գցել», պատասխանում է տամոժնիկը:

«Ես ձեր ռասիստ...», կատաղում է ինքը: 

«Չէ, կներեք, դուք ուրիշ Դոգ եք, անցեք, խնդրում եմ, վելքըմ թու դը Երևան»,- պատիվ է տալիս մաքսավորը:

Ինքը ճամպրուկը վերցնում է, դուրս գալիս սպասասրահ ու շշմած կանգնում. սպասասրահում մարդ չկա, դատարկ է: Էս կողմ է նայում, էն կողմ է նայում, մի հեռավոր անկյունում աթոռին նստած կնոջ է տեսնում: Մոտենում է նրան. «Կներեք, ես ռեփեր Սնուփ Դոգն եմ, ինձ պետք է դիմավորեին, բայց մարդ չկա, էս ո՞ւր են»:

«Բարև տղա ջան, ես էլ հավաքարար Սոնիկ տոտան եմ: Սաղ գնացել են Թիֆլիս՝ Ադելի համերգին»:

«Ես ձեր ռաշիստ»,- կատաղում է ինքը,- բա դուք ինչի՞ չեք գնացել»: «Բալա ջան, ես Ադելին չեմ սիրում, մենակ Էմինեմին»:

Իր աչքերը դրանից մթնում են, փլվում է գետնին:

Արթնանում է իր հարևան Ներսիկ Իսպիրյանի ձայնից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ