...

Սնուփ Դոգի կենսական նշանակությունը

Սնուփ Դոգի կենսական նշանակությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կենսական էր Սնուփ Դոգի համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում, ասել է. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո»:

«ՉԻ». Գրանցենք սա հզոր մտքերի շտեմարանում: Այսինքն՝ կառավարությունը մենակ կենսական նշանակության միջոցառումներ է կազմակերպում: 

Իսկ Սնուփ Դոգի համերգն աշխարհի ամենակենսական միջոցառումն է: Կյանքի ու մահվան հարց էր՝ չեղած համերգի համար մարդուն վճարել 1,5 մլն դոլար: Իսկ ինչի՞ է սա կենսական. բա եթե չեղած համերգի համար այդքան փող են տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ համերգը կայանար, բյուջեից ինչքան փող կգնար: 

Այնպես որ, Սնուփի չեղարկված միջոցառումից ահագին փող ենք տնտեսել, ինչը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: 

Իզուր էլ փնովում են կառավարությանը. նա երբեք «չկենսական» միջոցառումներ չի նախատեսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ