...

Սնուփի փոխարեն Ավետ Բարսեղյան

Սնուփի փոխարեն Ավետ Բարսեղյան

ԿԳՄՍ-ն նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Սնուփ Դոգի համերգը կայանալու է:

«Այն կազմակերպությունը, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ, բանակցում է: Բանակցության ավարտից հետո կհայտնենք ժամկետները, նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին»:

«ՉԻ». Կարելի է ասել՝ Սնուփ Դոգը մնացել է մեր վրա: Մի կերպ ուզում են նրան վճարած փողի դիմաց աշխատեցնել: Բայց դժվար բան դուրս գա: Մինչև հաջորդ տարվա մայիս-հունիսը ոնց ուզում է լինի, իշխանությունները մի նոր փորձանք կբերեն մեր գլխին, համերգը նորից կհետաձգվի: 

Դրա համար էլ էս կողմ, էն կողմ ընկնել պետք չի. հենա, կարելի է Ավետ Բարսեղյանին հրավիրել: Ասում են, թույն սուպերաստղ է դարձել: Սաղ ֆեյսբուքը երեկվանից գժվում է նրա համար: Ավելի էժան կնստի, փողն էլ վերցնել, թռնել չի կարող: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ