...

Տիկին նախարարը կրակի հետ է խաղում

Տիկին նախարարը կրակի հետ է խաղում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին ու դրա քննադատներին և հայտարարել, թե «հաճախ տեսնում ենք աղմուկ և չենք տեսնում աշխատանք․․․ մի կողմ դնենք էմոցիաները և միացնենք մեր ուղեղը»։

Այ էդ մի բանը չպիտի ասեր։ Ի վերջո՝ «ուղեղը միացնելու» հորդորն իր անմիջական շեֆը կարող է ընկալել որպես քննադատություն և անգամ վարչապետի աշխատաոճին միջամտելու փորձ։ Առավել ևս, եթե հանկարծ տիկին նախարարին հարցնեն (օրինակ՝ Հ1-ով հարցազրույցի ժամանակ), թե իր կարծիքով՝ երբ Նիկոլ Փաշինանն ինչ-որ ցնցուղ տվեց ու պահանջեց պարզել դրա գինը, այդ պահին նրա ուղեղը միացվա՞ծ էր, թե՞ էմոցիաներով էր առաջնորդվում։

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին, ապա դրա ընդունումը նշանակում է, որ համենայն դեպս կառավարության մասով տիկին նախարարի՝ «ուղեղները միացնելու» կոչը բացարձակապես անիմաստ է։ Որովհետև հնարավոր չէ միացնել այն, ինչը չկա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ