ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամի իր ալիքում գրել է. «Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում:
Ի՞նչ անել
1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից
2. Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն:
3. Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»:
«ՉԻ». Կամաց-կամաց հունի մեջ է ընկնում:
Արդեն կետեր է ներկայացնում: Սաղ նորմալ է, ճիշտ է, բայց 4-րդ կետն էլ պիտի ավելացներ. ազատվել նաև այս իշխանության կյանքը երկարաձգող ընդդիմությունից:
Եթե ընդդիմությունը 2020-ից հետո այդպես էլ չի կարողանում այսքան աղետ բերած իշխանությանն այլընտրանք դառնալ, և եթե շարունակում է այսքանից հետո հանրության անվստահությունը վայելել, իր գործողություններով միայն ամրապնդել է իշխանության դիրքերը, ուրեմն ինքն էլ բանի պիտանի չի:
Ավելի լավ է, գնացեք տուն, «Տոյոտա» ծախեք, մեքենաներ ապահովագրեք, դա ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, իսկ դաշտը թողեք քաղաքականությունից և պետականությունից ավելի լավ հասկացող ուժերին: