...

Մի մտեք թեմաների մեջ, որտեղ զրո եք

Մի մտեք թեմաների մեջ, որտեղ զրո եք

«– Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն, ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

– Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։ Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է»։

Սա հատված էր Արթուր Վանեցյանի հարցազրույցից՝ տրված 168.am կայքին:

«ՉԻ». Նախ արձանագրենք. փաստորեն Վանեցյանը խոսել գիտի, կարողանում է ինչ-որ մտքեր արտահայտել: Հակառակ կարծիքը ստեղծվել էր նրա նախորդ տեսահարցազրույցների արդյունքում: Ուրեմն կարելի է բարեկամական խորհուրդ տալ՝ սրանից հետո միայն այս ձևաչափով շփվեք լրագրողների հետ: Խայտառակվելու հավանականության տոկոսն էականորեն նվազում է:

Բայց, իհարկե, չի վերանում:

Ալիևն էլ չի քանդել Ադրբեջանի ԿԳԲ-ն, պահպանել է նախկին համակարգը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայերը կարողացան նույն բանն անել իրենց պետական հիմնարկների հետ: Հայերը նույնպես համացանցում տեղադրեցին ադրբեջանցիների անձնական տվյալներ:

Համակարգը ազատվում է այն «պրոֆեսիոնալներից», որոնք, օգտագործելով ԱԱԾ բարձրաստիճան սպայի կարգավիճակը, ունեին մեկ նպատակ՝ պաշտոնն օգտագործել անձնական հարստություն դիզելու համար: Օրինակ՝ Արարատի ԱԱԾ պետը, որը գյուղապետերին ստիպել էր կոպեկներով տասնյակ հեկտար հողեր նվիրել իր բարեկամներին:

ԱԱԾ-ն ազատվել է, օրինակ, Վանեցյանից, որը թույլ տվեց, որ իրեն և պետության ղեկավարին գաղտնալսեն: Նույն Վանեցյանից, որն ի վիճակի չեղավ խոչընդոտել տասնյակ կասկածյալների փախուստը: Ազատվեց մեկից, որը զանգահարում էր դատավորին, որպեսզի նա ամեն դեպքում կալանք տա Քոչարյանին, իսկ հիմա հայտարարում է, որ սխալ է նրան կալանավորելը:

Վանեցյանը կարող է շատ բաներից խոսել, բայց ազգային անվտանգության թեմաներից մտքեր արտահայտելուց պետք է խուսափի: Դա նույն է, ինչ Քոչարյանը խոսի ժողովրդավարությունից, կամ Սարգսյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարից: Չի կարելի մտնել մի թեմայի մեջ, որից լրիվ «բոբիկ» ես:

Եվ այո, Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելը գործող կառավարության կադրային ամենամեծ ձախողումն է, որի հետևանքները մինչև հիմա ամբողջովին վերացած չեն: Կառավարության ղեկավարը դեռ անցյալ տարի իր մեջ պետք է ուժ գտներ և հրապարակային խոստովաներ իր մեծագույն սխալը: Վանեցյանը պետք է լքեր պաշտոնը ոչ թե 2019 թվականի սեպտեմբերին, այլ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերին, երբ պայթեց գաղտնալսումների սկանդալը: Նրան երկրորդ շանս տալը ռազմավարական սխալ էր:

Ռազմավարական սխալ են անում նաև նախկինները՝ կրկին երկրորդ շանսը տալով Վանեցյանին: Մեկ անգամ դավաճանածը իրավիճակից դրդված անելու է նույն բանը: Մի անգամ նա արդեն հաղթահարել է հոգեբանական արգելքը, այն կրկնելուն ոչինչ չի խանգարի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ