...

Մի քիչ սպասեք. չռած աչքերով սմայլիկ եք հրապարակելու

Մի քիչ սպասեք. չռած աչքերով սմայլիկ եք հրապարակելու

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գործող իշխանություններն իրականում ոչ թե իսկական հակակոռուպցիոն աշխատանք է տանում, ինչը ենթադրում էր ինստիտուտների, ընթացակարգերի և մեխանիզմների ներդնում և ամրապնդում, այլ այդ դրոշի տակ մղում է անթաքույց կռիվ քաղաքական մրցակիցների դեմ։ Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար»։

«ՉԻ». Այս կուսակցությունում բացարձակ բարձիթողի վիճակ է: Ասենք՝ որոշել են նման մի անհեթեթ հայտարարություն տարածել, գոնե հանձնարարեն դա անել մեկին, որը դեռ չի հասցրել անցնել կոռուպցիոն հիմքով հարուցված քրեական գործերով:

Իսկ Աշոտյանը թերևս այն բացառիկներից է, որ արդեն ընդունել է մեղադրանքը՝ 9 միլիոն դրամ վճարելով պետական բյուջե՝ օգնականին քոլեջներից մեկում անաշխատ աշխատավարձ տալու համար:

Այսինքն՝ Աշոտյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եվրոպացիներից գրանտ կպցնելը և այնուհետև այդ գրանտն էլ յուրացնելն է: Տարիներ շարունակ գումարներ ստացան, հանձնաժողովներ ու կոմիտեներ ստեղծեցին: Արդյունքը՝ զրո: Թեպետ ինչու զրո, այդ ընթացքում կոռուպցիան նորանոր հորիզոններ նվաճեց: Օրինակ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը չի խորշել 1 միլիոն դոլարի վնաս հասցնել բյուջեին և հրահանգել է դիզվառելիքը գնել թանկով:

Կամ արդեն Աշոտյանի սրտի ընդդիմադիր Ծառուկյանը 156 անգամ էժան գնով ձեռք է բերել Առինջ համայնքի հողերը:

Միայն 2019 թվականին Աշոտյանի կուսակիցները և նրանց հովանավորության տակ գտնվողները 108 միլիոն դոլար գումար են վճարել բյուջե՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում, իսկ բյուջեն աճել է շուրջ մեկ միլիարդ դոլարով, տնտեսության առանձնապես շոշափելի աճ չունենալու պայմաններում: Իսկ դա նշանակում է մի բան՝ առաջ այդ գումարները հոսել են ոչ թե բյուջե, այլ Աշոտյանի ընկերների գրպանները:

Բայց եթե Աշոտյանը մինչ այս պահը ոչինչ չի հասկացել, խորհուրդ ենք տալիս համբերատար լինել և սպասել ևս երկու ամիս: Սեպտեմբերին կսկսի գործել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և ՀՀԿ փոխնախագահը պարզապես չի հասցնի արձանագրել, թե կուսակիցները, զբաղեցնելով պետական պաշտոններ, որքան ապօրինի գույք են ձեռք բերել: Միգուցե տեղյակ չէ, հավատացել է իրենց ստեղծած բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալներին, որտեղ թղթերով ամեն ինչ նորմալ էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1769 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ