...

Մի վիճեք. երկուսդ էլ ճիշտ եք

Մի վիճեք. երկուսդ էլ ճիշտ եք

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մենամարտի էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Մենամարտը չկայացավ, քանի որ Հրաչյա Հակոբյանը եկավ, հայտնեց իր դիրքորոշումը և Վահե Հակոբյանին հրավիրեց բանավեճի: Այս առթիվ Վահե Հակոբյանն ասել է.

«Բայց Հակոբյանը իր մտքերը չի կարողանում շարադրել՝ ուր մնաց իմ հետ բանավիճի։ Ամեն դեպքում ես ինձ համարում եմ ծանրքաշային այդպիսի հարթակներում՝ տաղավարներում, ուղիղ եթերներում ու այս տարբերակում, այս դեպքում ինքն ինձ համար շատ մանրաքաշ է, որպեսզի ես գնամ իր հետ ինչ-որ բանավեճի մեջ մտնեմ՝ չկայացած դերասանի, չկայացած, շինծու քաղաքական գործչի հետ»:

«ՉԻ». Մենք խորհուրդ ենք տալիս Վահե Հակոբյանին և Հրաչյա Հակոբյանին շատ չվիճել. երկուսդ էլ ճիշտ եք: Չկայացած քաղաքական գործիչների մենամարտը, բնականաբար, չպիտի կայանար: Ռինգում լինի, թե եթերում: 

Մեզ ուրիշ բան է հետաքրքրում, որ ահա սա է մեր քաղաքական դաշտի որակը: Մեկը կուսակցության ղեկավար է, ասելիքի բացակայությունը փոխարինում է մենամարտերի հրավիրելով, մյուսը հասնում է ռինգ, ասում՝ դու այդքան չկաս, որ քո հետ մենամարտեմ, արի բանավիճենք, նա էլ ասում է՝ նա շատ մանրաքաշ է... սա կայացած քաղաքական գործիչների բանավե՞ճ է: 

Ու ահա այսպես ամբողջ դաշտը փորձում են իրենցով անել՝ մեզ հրամցնելով էժանագույն թամաշաներ: Ավելի լավ չի՞, թողնեք քաղաքականությունը, մի հատ շրջիկ կրկես ստեղծեք, մարդկանց զբաղեցնեք: Հայրենիքը դա ավելի շատ կգնահատի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ