...

Լապատկի կոտ

Լապատկի կոտ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Վաչեի հետ «Один дома» ենք նայում, մի տեսարան կա որտեղ բահով պապիկը խփում ա էն տպերի գլխին: Վաչեն էդ տեսարանը տեսավ ասում ա, 

- Պապ նենց եմ երազում լապատկով խփեմ մեկի գլխին»:

«ՉԻ». Դե, պատահում է: Սա երևի հին ավանդույթ է. մեկը Լաչինի միջանցքի փակման ֆոնին տան կատվի մասին է պատմում, կամ՝ ոտը ոտին գցած ֆուտբոլ է նայում, մյուսը Արցախում հումանիտար ճգնաժամի ֆոնին տանը մենակ նստած, լապատկաների կիրառման վերաբերյալ սիրուն մտքեր է հայտնում:

Տպավորություն է, որ էս մարդիկ ինտերնետ չունեն, ֆիլմերը DVD-ով են նայում, ֆուտբոլը՝ կաբելով: Իսկ թե ինչ է կատարվում տան պատերից դուրս, չգիտեն: Կամ էլ չգիտեն, որ այն, ինչ կատարվում է, մի քիչ էլ, մեղմ ասած, ոչ միայն ռուսների, այլ նաև իրենց պատասխանատվության գոտում է:

Հ.Գ. Էդ «Один дома» ֆիլմում վայթե մի հատ էլ տեսարան կա, որտեղ մեկը մյուսին մուրճով է խփում: Դրա մասին հաջորդ ստատուսում կիմանանք:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2019 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ