...

Միացնում ես թեյնիկը, իսկ այնտեղ Վանեցյանն է թշշում

Միացնում ես թեյնիկը, իսկ այնտեղ Վանեցյանն է թշշում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ում էջ բացելուց հետո մի օրվա մեջ մի քանի գրառում է կատարել: Վանեցյանը անդրադարձել է ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին, անդրադարձել է Հայաստանում ծննդատների փակման հետ կապված խնդիրներին և այլն:

«ՉԻ». Օրվա գլխավոր նյուսմեյքերն է դարձել Ա. Վանեցյանը: Քանի կար, ասում էր՝ չեմ պատասխանելու այս կամ այն հարցին, իսկ հիմա ստատուս առ ստատուս հետ է բերում լռությունը:

Շռնդալից կերպով Վանեցյանը մտավ մեր օրվա լրահոս: Թվիթերը փակում ես, ֆեյսբուքով է մտնում, ՖԲ-ը փակում ես, Whats up-ով է իր մասին հիշեցնում, հաջորդը «Ադնակլասնիկն» է: Հեռուստացույցը միացնում ես՝ էլի ինքն է խոսում: Թեյնիկը, նույնիսկ որ թեյնիկն ես միացնում, միջից էլի ինքն է թշշում:

Սաղ հեչ. այսքան խոսել է, բայց մեջն առայժմ դատարկություն է: ՍԴ-ի  մասին՝ զգուշացրել էի: Թե որն է իր կարծիքը, չի ասում: Ծննդատների մասով. դա լավ բան չէ: Թե որն է իր կարծիքը, չի ասում: Կարևորը, մի բան ասի, հիշեցնի իր մասին:

Չգիտենք, թե ով է զբաղվում Վանեցյանի փիառով, բայց հաշվեք, որ հավայի փող են ուտում, Վանեցյանի այսպիսի թվացյալ ակտիվությունը բովանդակություն չունի: Հասկացանք, Միշիկ &c company-ն գործի են դրել նրան, ֆեյքերի բանակն արդեն պատրաստ է, նույնիսկ ֆան-ակումբ ունի, արդեն «ռասկրուտկա» են անում, թե բա վարչապետի այլընտրանք է: Այդ էժանագին հնարքները ռացիոնալ, դատող մարդկանց մոտ չեն անցնում, թեկուզ թեյնիկը տասը ժամ եռա: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ