Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ԵՊՀ-ի մոտ գտնվող թենիսի կորտերը քանդվելու են:
«Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա, երբ նայում ենք, Օղակաձև այգու տրամաբանությամբ թենիսի կորտեր չպետք է լինեին, ու այգին պետք է լիներ այգի։ Հետևաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երևանցիներին»:
«ՉԻ». Եթե Տիգրան Ավինյանն այնտեղ թենիս է խաղացել, ուրեմն միշտ կրվել է, ու հիմա ամեն անգամ կորտերի մոտով անցնելիս ծանր դեպրեսիայի մեջ է ընկնում:
Ուրիշ բացատրություն չկա: Այնպես է ասում՝ վերադարձնենք երևանցիներին, կարծես թենիսի այդ կորտերը տասնյակ տարիներ օկուպացված են եղել թաթար-մոնղոլների կամ Արաբական խալիֆաթի կողմից:
Հազարավոր երևանցիներ այնտեղ թենիս են խաղացել, դա մեր մայրաքաղաքը գեղեցկացնող հատվածներից մեկն է, հանկարծ հիշել են, որ պիտի քանդեն:
Հ.Գ. Հետաքրքիր է, Տիգրան Ավինյանը գիտի՞, որ այդ կողմերում նաև Շախմատի տուն կա: Ահագին մեծ տարածք է: