Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը արտագնա խաղ անցկացրեց Լատվիայի հետ:
Խաղի հաշիվը չենք ասում, կապ չունի, որովհետև պայմանավորվել ենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի:
Մի քիչ անհաջող ստացվեց խաղը, բայց դրա պատճառները պետք է փնտրել ՀՖՖ նախկին իշխանությունների մեջ, որոնք քանդել էին գյոզալ ֆուտբոլը: Եկեք հիշենք, որ Նեմեց Ռուբոյի օրոք 80-ականների գնդակներով էինք խաղում ու 37 համարի մարզակոշիկներով:
Բայց մինչև 2050 թիվը դեռ ժամանակ կա նախկինների ղալաթները վերացնելու և իրավիճակը շտկելու համար, որից հետո աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը միանգամից Ռեալ-Բարսելոնա կդառնան: