ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
2018 թվականի ապրիլի 25-ն է: Հանրապետության հրապարակում բազմահազարանոց ցույցի ժամանակ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը. «Կամ մենք կպարտադրենք վարչապետի մեր թեկնածուին, կամ Հայաստանը վարչապետ ընդհանրապես չի ունենա: Եվ այդ վարչապետի թեկնածուի անունն է Միքայել Մինասյան»:
Ժողովրդի բացականչությունների ներքո, ինքը բարձրանում է ամբիոն՝ ճանապարհին թփթփացնելով Զարուհի Փոստանջյանի ուսին:
«Խրամատներից դուրս գալու ժամանակն է: Մենք ոչինչ չունենք կորցնելու, բացի մեր շղթաներից: Երբ Սերժ Սարգսյանն ինձ աքսորում էր Վատիկան, ես նրան ասացի, որ գալու է այս օրը: Պետությունը և հասարակությունն այլևս չեն հոգալու այս երկիրը հարստահարածների հոգսերը: Պետությունը ոչ մի դրամ չի հատկացնելու Սերժ Սարգսյանին՝ տուն կառուցելու համար: Ես նրան կտանեմ մեր տուն: Դասալիքները չպետք է այլևս բարձր պաշտոն ունենան: Իմ առաջին հրամանագրերն են լինելու Աշոտյանին նշանակել պաշտպանության նախարար, իսկ Տարոն Մարգարյանին՝ գլխավոր շտաբի պետ»,- ասում է ինքը:
Պատկերը փոխվում է:
2019 թվականի սեպտեմբերի 11-ն է: Ինքը հանրահավաք է հրավիրել: Ներկա են ադեկվատները (թվով վեց հոգի), Քառյակ մեդիայի 4 ղեկավարները և Սպայկայի 50 աշխատակիցները: Ջազվեի աշխատողները չկան, որովհետև այսօր գործը ֆուլ է: Ուզում է սկսել ելույթը, մեկ էլ տեսնում է, որ ներկաներն էլ են հեռանում: Հեռվում կանգնած է Լևոն Քոչարյանը՝ պիցցայի տուփերը ձեռքին:
Զարթնում է Սերժի ձայնից. «Էհ, փեսա, տենց էլ շաշկի խաղալ չսովորեցիր, էլի ֆուկ եղար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: