...

Միքայել Մինասյանի հարստությանը ձեռք չտաք

Միքայել Մինասյանի հարստությանը ձեռք չտաք

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել ծավալուն հոդվածում, որտեղ գրել է.

«Հասարակությունը պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար»:

ՉԻ.- Թարգմանաբար Միքայել Մինասյանի ասածը այն է, որ ժողովուրդ ջան, ինչ արել, արել ենք, եկեք ամեն ինչ մոռանանք: Ինչ կերել ենք, վաճառել ենք, բաժանել ենք, թալանել ենք, սպանել ենք, մարտի 1 ենք կազմակերպել, հարստություն ենք դիզել, էդ սաղ դնենք մի կողմ դնենք, չփորփրենք, իրարից չնեղանանք, թոփ-թազա էջ բացենք:

Ընտիր առաջարկ է: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձած անձնավորությունը ուրիշ բան պետք է առաջարկե՞ր: Հզոր մեդիադաշտ ունի, թանկարժեք կտավների հավաքածու՝ Այվազովսկիով, բանով, շքեղ մեքենաների հավաքածու ունի, շքեղ սրճարանների ցանց, շքեղ առանձնատների հավաքածու... մոռանանք էլի, դե հիմա, եղել, եղել է, ինչ որ պետք էր Հայաստանից ստանալ, ստացել է, ինքը գոհ է, բավարարված է, իզուր ինչո՞ւ փորփրենք, թե ինչպես է դիզել այդ հարստությունը: Թողենք, վայելի, իսկ Հայաստանի 7 մլրդ դոլարի արտաքին պարտքը մենք կվճարենք, Եվրոդատարանի վճիռներով քաղբանտարկյալների փոխհատուցումները մենք կվճարենք:

Լավ բանաձև է, համարյա գովազդային կարգախոս. «Մենք հարստանում ենք, դուք՝ վճարում»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ