«ՉԻ» տեղեկություններով, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացնելու:
Նախ, հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:
Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Դրանից հետո Միքայել Մինասյանի պաշտպանները անընդհատ`տարբեր պատճառաբանություններով, ձգձգում են դատական նիստերը, քանի որ` մեր ունեցած տեղեկություններով, նախաքննական մարմինը էլ ավելի է ամրացրել իր դիրքերը, փաստերի հավաքագրման ու մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից և սա հայտնի էր դարձել նաև Մինասյանի պաշտպանական թևին:
Մինասյանի պաշտպաններն արդեն մի քանի անգամ չեն ներկայացել դատական հերթական նիստին և ամեն անգամ նոր պատճառաբանությամբ: Ժամանակ շահելու այս մարտավարությունը կապված է ներքաղաքական զարգացումների հետ. այսինք, պաշտպանները ենթադրում էին, որ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի արդյունքում Միքայել Մինասյանը կխուսափի քրեական պատասխանատվությունից:
Բայց նախաքննական մարմինն այլևս մտադիր չէ տուրք տալ պաշտպանների գործողություններին և Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցով նիստ է նշանակվել հենց վաղը` հուլիսի 5-ին: Այսինքն, նախաքննական մարմինն այնքան վստահ է իր վրա, որ կիրակի օրով է մտադիր լուծել հարցը:
Թերևս, նաև այս պատճառով է, որ վերջին օրերին աննախադեպ հարձակում է սկսվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ: Քոչարյանա-միշիկական մեդիաները պարբերաբար տեղեկություններ են տարածում, թե ԱԱԾ-ն Վահագն Մելիքյանի դեմ լուրջ կոմպրոմատներ ունի, այդ իսկ պատճառով դատավորը ստիպված է լինելու բավարարել ՊԵԿ-ը նոր միջնորդությունը: Բայց այս քարոզչական հարձակումն առանձնապես ազդեցություն չի ունեցել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: