...

Միքայել Մինասյանը կոնկրետ ընկել է Սերժ Սարգսյանի հետևից

Միքայել Մինասյանը կոնկրետ ընկել է Սերժ Սարգսյանի հետևից

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն: 

«ՉԻ». Ընդհանրապես, Միքայել Մինասյանի սերիալի վերջին ցնդաբանություններից հետո բավական հետաքրքիր տեսակետներ հայտնվեցին, որ ինչ մեղադրանքներ ներկայացնում է այս իշխանություններին, դրանք կարծես հեռակա մեղադրանք լինեն իր աներոջը, որի օրոք տեղի են ունեցել հենց այն ապօրինությունները, որոնք այժմ Միշիկը վերագրում է այս իշխանություններին:

Օրինակ՝ զենքի անօրինական առևտուրը: Ինքը տալիս է մարդու անուն, որը զենքի առևտրով զբաղվել է հենց Սերժ Սարգսյանի օրոք: Ավելին ասենք, մամուլը տարիներ առաջ այդ մասին գրել է, այդ թվում՝ «ՉԻ»-ն, ու մեզ այդ հրապարակման համար դատի էին տվել: Գուշակեք, թե ով էր դատի տվել. չէ, Միքայել Մինասյանը չէր, բայց էլի Միշիկ էր, ու էլի Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատից: 

Հիմա որ Միշիկը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, այնպիսի տպավորություն է, որ նա Սերժ Սարգսյանին մեղադրում է, որ 2008թ. գաղտնի հրաման էր արձակել, որպեսզի մարտի 1-ի զոհերի իրական թվերն ու անունները գաղտնի մնան: 

Մեզ մոտ այն տպավորությունն է, որ Միքայել Մինասյանը բացում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հրապարակված մամուլի արխիվը, նայում, թե ինչ է գրվել իշխանությունների ապօրինությունների մասին, հետո դա իր մամուլի տեսությամբ ներկայացնում: 

Այնպես որ, թող խոսի, տեսնենք՝ նախկինում էլ ինչ ղալաթներ են արել իշխանությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ