Շոումեն Արա Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աստված 4 վայրկյան ցնցեց Երևանցուն, որ նա հասկանա, թե ինչ ա զգացել արցախցին, երբ 44 օր ցնցվում էր Արցախի հողը, ինչ ա զգացել հերոս զինվորը, երբ 44 օր երկնքից կրակ էր թափվում»:
«ՉԻ». Այս էակի մտքի թռիչքին մի պարզ պատճառով ենք անդրադառնում. նա Միշիկի մերձավորագույն անձանցից մեկն է, որն անցած 3 տարիներին ամենից շատն է գրել սևերի ու սպիտակների բաժանելու անթույլատրելիության մասին: Իսկ հիմա պատեհ առիթ է գտել անելու մի բան, որում մեղադրում էր ուրիշներին:
Հենց սա է սևերի ու սպիտակների բաժանելու, ազգի երկու հատվածների միջև ջրբաժաններ անցկացնելու փորձ: Տասնյակ հազարավոր երևանցիներ 44 օր կռվել են Արցախում, իսկ նրանց հարյուր հազարավոր հարազատներ զգացել են Արցախի հողի ցնցվելը, ինչը չես ասի Ամերիկայում ծվարած էակի մասին:
Ընդհանրապես, Միշիկը պետք է մի փոքր վերահսկողություն սահմանի իր «սելեբրիթի գնդի» հանդեպ: Նազենին, այս էակը և շոու-բիզնեսի մի շարք այլ դեմքեր ճիշտ կանեն ոչ թե աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական խրթին հարցերը վերլուծեն և իրենց հեղինակավոր կարծիքն արտահայտեն, այլ քննարկեն, ասենք, իշխանության «լուքը» կամ «մակիյաժը»: Հաստատ ավելի արժեքավոր քննադատություն կստացվի, օգուտն էլ անհամեմատ շատ կլինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: