...

Ինչ ուզեն կապացուցեն, մենք էլ հայի բախտ ու ոչ միթիզ կգոռանք

Ինչ ուզեն կապացուցեն, մենք էլ հայի բախտ ու ոչ միթիզ կգոռանք

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում էթնիկ զտման մասին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայցեր ունեն ներկայացրած, բայց ի տարբերություն մեզ՝ ադրբեջանցիների ներկայացրած բողոքները՝ փաստարկների առումով, շատ ավելի ուժեղ են։ «Ազգ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել մարդու իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը։ «Ադրբեջանցիները եվրոպական ատյաններում կոնկրետ լուսանկարներով ցույց են տալիս, թե ինչպես են նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերը թալանվել կամ ավերվել մեր հայրենակիցների կողմից։ Դատավորը, տեսնելով, որ անգամ բնակավայրի կոյուղագծերն են հանված, չի մտածելու, թե դա ռազմական առավելության կամ ռազմական գործողությունների համար է արվել։ Մտածելու ու եզրակացնելու է, որ կոյուղի ու ջրագիծ ոչնչացնելը խաղաղ բնակիչների վերադարձի դեմ է ուղղված»,- նշել է Ղազարյանը։

Փաստորեն այս առումով էլ թույլ վիճակում ենք։ Եղած բանի ապացույցներն էլ չենք հասցրել ժամանակին հավաքագրել ու արխիվացնել։ Գործ չենք արել, փոխարենը կոկորդ ենք պատռել, թե եկեք-հասեք-օգնեք։ Հետո նեղացել ենք բոլորից, թե մեզ բանի տեղ չեն դնում, երկակի ստանդարտներով են  առաջնորդվում «եվրոյոնջաները»։ Իսկ պարտված Ադրբեջանը 30 տարի «ապացույցներ» է հավաքագրել, զենք է կուտակել, պլան է մշակել ու իրականացրել է այդ պլանը։ Հիմա էլ հաղթարշավը միջազգային ատյաններում է շարունակում։ Այնտեղ էլ հաղթելու է, որովհետև պատրաստվել է, գործով է զբաղվել, առարկայական ու հետևողական։ Իսկ մերոնց մոտ միայն մի բանն է լավ ստացվել՝ բարձր գոչել ոչ մի թիզ հող թշնամուն։ Ներսում՝ աշխատել է իշխանության օգտին, դրսում՝ մեր դեմ։ Մինչև վրա է հասել նոյեմբերի 9-ը՝ պարտությունը թե ներսում, թե դրսում։

Գոհար Վեզիրյան  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1818 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ