...

Թովմասյանին ուղարկում են գազախցիկ

Թովմասյանին ուղարկում են գազախցիկ

«Հիշո՞ւմ եք, հայտնի նկար կար՝ նացիստների 1936թ. հայտնի այդ հզոր ժողովը, որին 100.000-ից ոչ պակաս մարդ էր մասնակցում: Չէ՞ որ նացիստները նույնպես ժողովուրդ են: Մենք տեսանք, որ նրանք արհամարհեցին իրավունքը: Նրանք ընդունեցին արյան հիգիենայի մասին օրենք: Դա ընդունվեց ժողովրդի ներկայացուցիչների կողմից: Եվ այդ օրենքը բերեց հրեաների ոչնչացմանը, հրեաներին աշխատանքից հեռացնելուն, հրեաներին երկրից հեռացնելուն: Դա նույնպես ժողովուրդ էր: Փաստորեն ժողովուրդը սխալվել էր: Ժողովուրդը միայն 1945-ին իմացավ, որ, փաստորեն, մարդկանց են այրել գազախցիկներում»:

Սա հատված էր միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հարցազրույցից տրված «168.am» կայքին:

«ՉԻ». Նախ, միջազգային իրավունքի հարգարժան մասնագետը շփոթում է տարեթիվը: Հայտնի ժողովը տեղի է ունեցել 1935 թվականին և Նյուրենբերգյան հայտնի օրենքները ընդունվել են հենց այդ տարի: 1936 թվականին տեղի են ունեցել Բեռլինի օլիմպիական խաղերը, որտեղ նույնպես հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքված, բայց լրիվ ուրիշ առիթով: 

Սակայն էականը դա չէ: Էականն այն է, որ մասնագետը դիմում է հասկացությունների փոխարինման: Նացիստական կուսակցությունը հրեաներին ողջակիզման ենթարկելու համար երբևէ չի դիմել ամբողջ գերմանական ազգին և հանրաքվեով չի ստացել նման քարտ-բլանշ: Եվ միջազգային իրավունքի մասնագետն իրավունք չունի մի ամբողջ ազգի հետ կապված, հանուն Թովմասյանի հետ ընկերության, դիմել նման մանիպուլյացիայի:

Իհարկե քաղաքականության մեջ հաճախ ենք հանդիպում չափազանցված խոսքի, բայց ոչ այս կարգի: Պաշտոնից հեռացնելը, այն էլ սկզբում հնարավորություն տալով պատվով հեռանալ և պահպանել սոցիալական երաշխիքները, չի կարող նույն հարթության մեջ դիտարկվել գազախցիկների հետ:

Պատմական անալոգիան պետք է մի փոքր աղերս ունենա իրականության հետ: Նույն կերպ կարելի է Ղազարյանին, Թովմասյանին և նախկին ռեժիմի մյուս իրավաբաններին համեմատել Նյուրենբերգյան օրենքների հեղինակ Հանս Գլոբկեյի հետ: Ասել, որ ինչպես Գլոբկեն էր ծառայում Հիտլերին, այնպես էլ վերոհիշյալ հայ իրավաբաններն են ծառայել և շարունակում ծառայել Քոչարյանին և Սարգսյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3029 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ