...

Բլից-վիրտուալ. Գալուստ Սահակյան

Բլից-վիրտուալ. Գալուստ Սահակյան

- Պարոն Սահակյան, ինչո՞ւ եք բոյկոտում հանրաքվեն:

- Մենք չենք հասկանում այս հանրաքվեի իմաստը: Ոչ փող են բաժանելու, ոչ անձնագրեր են հավաքելու, ոչ մարդկանց վրա կոնկրետ թվեր են դնելու: Մի խոսքով՝ գործ չեն անելու, իսկ մենք՝ հանրապետականներս, գործի մարդ ենք: Հլը մի հատ դրանց կազմակերպած հանրաքվեն նայեք ու մերը:

- Դե՞մ եք, որ Թովմասյանին հեռացնեն:

- Այո: Մենք կողմ ենք, որ ՈՉ-ը հաղթի: Հայաստանում այսօր աշխատատեղ գտնելը շատ դժվար է: Ի՞նչ է անելու Թովմասյանը: Ես իմ փորձից գիտեմ, 2 տարի է աշխատանք չեմ կարողանում գտնել: Ռեզյումես բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ ուղարկել եմ, գրել եմ, որ ցանկանում եմ պատգամավոր աշխատել: Մի հատ գոնե ձևական զանգ չկա: 

- Ինչո՞ւ ձեր իշխանությունը չէր պայքարում կոռուպցիայի դեմ:

- Ինչպե՞ս թե չէր պայքարում: Քանի անգամ Ազատիչին դիմել եմ տարբեր հարցերով: Լավ առաջարկներ կային փող աշխատելու համար: Հաճախ է մերժել: Մի անգամ ընդհանրապես ասաց՝ Գալուստ, սենց բան էլ դուրս չտաս, կմեկուսացնեմ: Այ դա է կոռուպցիայի դեմ իսկական պայքարը:

- Փոշմանե՞լ եք, որ իշխանությունը հանձնել եք:

- Չէ հա, անգամ ուրախ եմ: Իշխանությունը կարելի էր հանձնել, բայց գոնե պետք է պահպանեինք մեր աշխատասենյակները, ծառայողական ավտոմեքենաները և աշխատավարձերը: Իսկ իշխանությունը կարելի էր հանձնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ