...

Միշիկի արածը դաբլ իդիոտիզմ է

Միշիկի արածը դաբլ իդիոտիզմ է

«Խոսի՛ր:

Գիտեմ` դու ասելիք ունես: Նույնիսկ ճիչ: Դու հոգնել ես ապրել ամենօրյա նյարդային միջավայրում: Քեզ արդեն խանգարում է տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ լավ է»-ի` կեղծ տեսարանների առատությունը: Իրականում պարզ է, որ ցանկացած առողջ հոգեբանությամբ մարդ ցանկանում է հանգիստ առօրյա, ցանկանում է ապրել իր խնդիրներով, երեխաների ուսման հոգսով, ունենալ նպատակներ, ծրագրել իր անելիքը՝ առաջիկա ամսվա, տարվա կամ ապագայի համար։ Այսօր դա անհնար է անել, երբ շուրջբոլորը մոլագար գոռգռոց է, անառողջ ու չդադարող աղմուկ։

Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է. անջատիր քեզ մտածել խանգարող աղմուկն ու ի՛նքդ խոսիր: Խոսիր բարձրաձայն, այլ ոչ թե ինքդ քո հետ: Այսօրվա խոսացողներից որևէ մեկը քեզնից խելացի չէ, և, որ ավելի կարևոր է, քեզնից իրական չէ: Խոսի՛ր, մաս դարձի՛ր նոր թրենդին, նոր շարժմանը: Խոսի՛ր աշխատավայրում, խոսի՛ր բակում, հյուր գնալիս ու բարեկամական շփումներում:

Հ.Գ. Գործընթացը սկսված է։ Մեր մայրենիի ու պատմության համար Երևանի կենտրոնում փողոց են դուրս եկել փայլուն երիտասարդներ։ Փարիզում դեմ առ դեմ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում իրականությունը հավուր պատշաճի ընկալած մեր հայրենակիցները։ Վաղը Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի կունենա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։ Շատ ու շատ այլ գործընթացներ արդեն իսկ սկսվել են։ Միացեք, որին կուզեք։ Կամ ստեղծեք նորը։ Սխալ է միայն ոչինչ չանելը»։

Գրառման հեղինակն որքան էլ տարօրինակ է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

«ՉԻ». Ամեն դեպքում արժանին մատուցենք փեսային: Մարդը ուժ է գտել խոստովանելու, որ հոգնել է իր «զավակից»: Տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ վատ է»-ի հոգեհայրը հենց ինքն է: Իր ստեղծված տեղեկատվական կայսրության միջոցով է իրականացվում հասարակության ամենօրյա թունավորումը: Իր վարձկան նախկին պատգամավորների ու խմբագիրների միջոցով է նա հասարակությանը տեռորի ենթարկում: Հանցանքի վրա բռնված իր ընկերներն են, որ գոռոցի, ճղճղոցի միջոցով փորձում խուսափել արդարադատությունից: Մինասյանի կազմակերպած հարայհրոցների միջոցով են փորձում կոծկել միլիարդավոր դոլարների հանցագործությունները: Եթե օրինակ է ուզում, կարող ենք հիշեցնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հոր՝ Արա Մինասյանի միլիարդավոր դրամների յուրացումները կամ «Սպայկայի» միլիարդավոր դրամների հարկային խարդախությունները: Նա էր, որ այդ կազմակերպությունների աշխատողներին պարտադրանքով ուղարկում էր փողոց, որպեսզի հարայհրոցիի աղմուկի ներքո նվազեցնի աղաղակող բացահայտումների արձագանքները:

Մինասյանը թող հանգիստ լինի: Մարդիկ ամեն օր, իրենց աշխատավայրում, իրենց բակում խոսում են, թե ինչ անկուշտ են եղել ինքը, հայրը և աները:

Քաղաքական խաղադրույքների մասով: Աները ունի դասական դարձած խոսք: Վազգեն Մանուկյանը իդիոտ է: Գոնե այդ հանճարեղ պիտակավորմանը ծանոթ լիներ: Եվ ուրեմն, դաբլ իդիոտիզմ է իդիոտի վրա հենվելը և նրա վրա խաղադրույք կատարելը:

Հ.Գ. Վտարանդի բլոգերը գոնե զսպեր իր ցինիզմը և այսօր չգրեր այս տողերը: Երեխաների արտասահման վաճառելու ԱԱԾ բացահայտումը լավագույնս է որակում, թե ինչպիսի իշխանություն է եղել իր և աներոջ իշխանությունը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ