...

Միշիկին թողած, Սաշիկին էինք անուն դնում

Միշիկին թողած, Սաշիկին էինք անուն դնում

Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։ 

Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ՍիվիլՆեթը հետաքննական հոդված էր հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ կոմբինատից Մաքսիմ Հակոբյանին և նրա որդիներին պատկանող բաժնեմասերն անցել էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց, վերջիններս էլ՝ փաստորեն բաժնեմասերը վաճառել են Զուրաբովին:

«ՉԻ». Մալադե՛ց, Միշիկ: Նույնիսկ պադվալներում թաքնվելու ընթացքում ժամանակը չի կորցնում և բիզնեսմենի ջիղը առաջ է տանում: Սա այն Միշիկն է, որը լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, առայժմ թեկուզ մի դրամ չի հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին: 

Որովհետև իր պայքարը մենակ իշխանությունների դեմ է: Այ, այստեղ հարց չկա, ինչքան ասես, փող կտա: Փողի պրոբլեմ չունի, հիմա էլ պարզվում է, որ այսքան գրում ենք իր ունեցվածքի մասին, ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էլ է փայ մտել: Մենք էլ խեղճ Սաշիկին էինք անուն դնում:

Ու սա իշխանություններին տապալելու կոչեր է անում: Լավ է անում. որ իշխանությունները Միշիկի հարցերը ժամանակին լուծած լինեին, այսօր ոչ ինքը պադվալում կլիներ, ոչ էլ մեր բյուջեն կթերակատարվեր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ