«Փաշինյանն ու իր թիմը արեցին հեղափոխություն, դրանով իրենց միսիան ավարտվել է, այլևս անելիք չունեն»,- Faktor.am-ի հետ զրույցում հայտարարել է Գևորգ Գորգիսյանը:
«ՉԻ». Բա իհարկե, Մարուքյանն արդեն գրել է «Կրիլ տենք», այնպես որ՝ Փաշինյանը և թիմը օր առաջ պետք է հեռանան, Մարուքյանը դառնա վարչապետ, իսկ Գորգիսյանը, հաշվի առնելով իր տաղանդները, կարող է միանգամից մի քանի պաշտոն համատեղել: Նա առաջինը հասկացավ, որ թաշկինակով պետք է քիթը փակել, ուրեմն կարող է աշխատել արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարար: Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մի քանի նիստի է մասնակցել, ի՞նչ պակաս գլխավոր շտաբի պետ կաշխատի:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա միսիան դեռ ավարտված չէ: Այդ միսիայի ամենակարևոր կետը քաղաքական հաճախորդներին քաղաքական թատերաբեմից հեռացնելն է, Միշիկին այնպես ունեզրկելը, որ մտքով այլևս չանցնի որևէ լուսավոր անունով բիզնես հիմնադրել, նրա քաղաքական սպայկան պատմության աղբանոց նետելն է:
Փաշինյանը մի օր կհեռանա, բայց ժողովուրդը իշխանության չի բերի նրանց, որոնք թշնամաբար էին տրամադրված հեղափոխության հանդեպ, առավոտից երեկո քարոզում էին, որ ոչ մի փոփոխություն էլ հնարավոր չէ, օգտվում էին նախկինների քարոզչամեքենայից, որպեսզի պախարակեն իրենց դե յուրե գործընկերներին:
Պատմության մեջ չկա նախադեպ, որ տերերը տապալվեն, բայց կարճ ժամանակ անց իշխանությունն անցնի նրանց կուրտիզանուհիներին: