Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ օրհներգին, ասել է. «Իմ վարչապետության ընթացքում մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման։
Չկա արագության ստանդարտ, այս տեմպի ստանդարտ, ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, ընդհանրապես տեխնիկական պարամետրերի ստանդարտ»:
«ՉԻ». Մենք ինչ-որ տեղ լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը թերի բարձրագույն կրթություն ունի: Ու վերջ:
Բայց մենք չգիտեինք, որ ինքը նաև թերի երաժշտական կրթություն ունի, կամ թաքուն սովորել է կոնսերվատորիայում:
Ու այնպես է սովորել, որ երաժշտության տեխնիկական պարամետրերից է խոսում: Հեսա օրհներգի նոտաները կվերցնի, կնայի, կասի՝ այ, էս նոտան տարեք այնտեղ, էս մեկն իջեցրեք ներքև, սա ընդհանրապես հանեք, շատ է ցցված, ու կողքի նոտայի հետ գեշ է նայվում:
Մարդը երաժշտական նուրբ ճաշակ ունի, Հայաստանի օրհներգը սղոցում է ականջները: Եվ ընդհանրապես, հայկական ամեն ինչ գնալով իրեն ավելի է նյարդայնացնում: