...

Մսյո Ավինյանի կապույտ եզրագծերով ափսեն

Մսյո Ավինյանի կապույտ եզրագծերով ափսեն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար Նորագյուղ թաղամասում նոր կենտրոն է կառուցվելու, որտեղ նաև երկնաքերներ են լինելու։

Դե իհարկե, կարելի է նաև երկնաքերներ կառուցել։ Մի քաղաքում, որտեղ 25 հարկանիից բարձր շենքերի կառուցումն օրենքով արգելված է։ Բայց մեզ ավելի շատ մտահոգում է այն, որ սափրվելուց հետո պատյանից դուրս եկած շուստրի կրիայի կերպարանք ստացած այդ ջահելը, փաստորեն, այնքան էլ ուշադիր չի կարդացել «Ոսկե հորթը» և չի ֆիքսել, որ Նյու-Վասյուկիի կառուցմանը նվիրված ճառից 15 րոպե անց Օստապ Իբրահիմովիչին պարզապես մի լավ ծեծել են։ 

Կամ էլ՝ ֆիքսել է, բայց հույս ունի, որ կհասցնի «երկնաքերների բիզնեսից» իր փայը թռցնել, ժամանակին ծլկել ու վայելել կյանքը ինչ-որ տեղ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Առանց հասկանալու, որ կոնկրետ իր համար «Ռիո դե Ժանեյրո չկա, Ամերիկա է՛լ չկա, և ընդհանրապես՝ վերջին հանգրվանը Կոշն է, որի փշալարերին բախվելով էլ խորտակվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ