...

Наглость второе счастье

Наглость второе счастье

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Հանրապետականը տասը տարվա ընթացքում այդ տարբերակով չպայքարեց կոռուպցիայի դեմ, նա պատասխանեց. «Մեր իշխանության ժամանակ յուրաքանչյուր տարի այդ պայքարը բարելավվել է։ Մեր խնդիրը երևի այն է եղել, որ մենք դրան դանդաղ էինք գնում և պոպուլիստական հայտարարություններ չէինք անում, կամ էլ՝ մարդկանց ցուցադրական բռնում, փողը վերցնում ու բաց թողնում»։

Սա հատված էր պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հարցազրույցից` տրված 168.am կայքին:

«ՉԻ». Այս իրավիճակը բնորոշելու համար մեր ռազմավարական դաշնակիցներն ունեն տիպիկ խոսք՝ наглость второе счастье: Նախկին կառավարության կեսի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, մի քանիսը կալանավորված են ներկայիս դատական համակարգի պայմաններում, իսկ դա նշանակում է, որ մեղսագրվող արարքները բավականին հիմնավոր և ծանր են, մի մասը դիմել է փախուստի, իսկ հանրապետականը ասում է, որ իրենք տարեցտարի ավելի լավ են պայքարել կոռուպցիայի դեմ: 

Ամենայն հավանականությամբ պայքարելով է Սաշիկ Սարգսյանը բանկերից միայն մեկում ավանդադրել 30 միլիոն դոլար և հիմա խելոք, առանց բողոքարկելու նվիրեց պետությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում է Սերժ Սարգսյանի մյուս եղբոր ընտանիքն ապօրինի կուտակել միլիոնավոր դոլարներ, իսկ ներկայումս փախած են, քանի որ չեն կարողանում բացատրել դրանց ծագումնաբանությունը: Կոռուպցիայի դեմ տարեցտարի ավելի արդյունավետ պայքարի արդյունքում է Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, ամեն տարի ավելացրել բյուջեից անվճար բուժման համար հատկացվող գումարների յուրացումը: 

Միայն մեկ հարցում կարելի է մասամբ համաձայնվել Արտակ Զաքարյանի հետ: Չպետք է թալանված փողը վերադարձնելու դեպքում կարճել քրեական գործերը: Պետք է ամեն ինչ անել, որ նրանց մոտ մնացած ֆինանսական միջոցները ծախսվեն միմիայն փաստաբանների վրա և ոչ մեդիաների: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2168 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ