...

Նառա, դու սուս չմնաս

Նառա, դու սուս չմնաս

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Գիտեք, ինչի՞ ընդդիմությունը նաև դեռ չի հաջողում։ 

Որովհետև ճանապարհի առաջին յարդը չանցած՝ արդեն սկսվում է ներքին մուտիլովկաների 9-րդ ալիքը։ 

Նայում եմ նյուզֆիդս, արդեն խառնվել են իրար, արդեն պեչատել են, որ Նիկոլ չկա ու ամեն մեկը փորձում է ապագա իշխանության ծակերը մտցնել իր թայֆի անդամին, կամ իր ընկեր-ընկերուհուն։ Ու զվարճալին այն է, որ դա արվում է՝ «ժողովուրդը պահանջում է» աքսիոմատիկ ինտոնացիայով։ 

Վրոդե ժողովուրդը պահանջում է, որ անհապաղ հարթակից ելույթ ունենա սա, սա, սա ու էն մի սա-ն, թե չէ լավ չի լինի։ 

Ես չեմ հավատա, որ ժողովուրդը կարող է պահանջել, օրինակ, որ հարթակից խոսի սառնարանից հանած, առանց էմոցիա, առանց խարիզմա, առանց քաղաքական քթածակի սառած լոքո մի կին, կամ՝ լալահառաչ այր մը։ 

Լավ էլի։ Ради Бога. 

Հա, որ միսս չուտեք, ի սկզբանե ասեմ, որ հարթակից ես ինքս ասելիք չունեմ։ Ես իմ հասանելիք գործը խելոք անում եմ»։

«ՉԻ». Դե թող մեկնումեկը Նաիրա Զոհրաբյանի մսին կպնի. մեր հետ է գործ ունենալու: Ինչ որ ասել է, դեռ մի բան էլ քիչ է ասել: 

Եթե այսքանից հետո, երբ հայրենիք, պետականություն ենք կորցնում, ընդդիմությունը կամ ընդդիմության անունից հանդես եկողները տուն-տունիկ են խաղում, գեղամիջի զրույցների մակարդակի մտքեր են հայտնում հարթակից, էսքանից հետո իրար տակ են փորում, մի հատ հոդաբաշխ նախադասություն չեն կարողանում արտահայտել...

Նայում ես դրանց ելույթները Հրապարակում. մենակ մի բան է շատ հաջող ստացվում սրանց մոտ. վա՜յ, մեր մահը եկել է, զանգ կախող է պետք: 

Նառային բան չասեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1087 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ