...

Մեր ПВХ-ն ուրիշ է

Մեր ПВХ-ն ուրիշ է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Արցախում սպառվում են նաև հացի պաշարները:

Արցախում սով է։ 

Ամեն ինչ արվում է Արցախը շաբաթների ընթացքում դատարկելու, հայաթափելու համար։

Երեկ ԵԽԽՎ-ն հերթական ջղայն հայտարարությունն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախի կյանքի միջանցքը։

Միջազգային կառույցները մեկը մյուսի հետևից «թույն» հայտարարություններ են ընդունում ու «հերոսական» կոչեր անում, որոնք ընդամենը սենտիմենտալ, էմոցիոնալ ֆասթֆուդ են՝ ոչ ավելին։ 

Եվրոպական Միության, ԱՄՆ կոնգրեսի, պետդեպի, ՄԱԿ-ի՝ A4 ֆորմատի թղթի վրա բոլոր հուզաթաթախ կոչերի վրա ևս։

Իսկ ռուս խաղաղապահները իրենց դրել են ПВХ մակնիշի խողովակի (շլանգի) տեղ»։

«ՉԻ». Ընդհանրապես, ПВХ մակնիշի խողովակի (շլանգի) տեղ դնելը քաղաքականության բաղադրիչներից մեկն է: Բայց եթե խոսքը միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության մասին է:

Իսկ մեզ մոտ հակառակն է. արտաքին քաղաքականությունում գոռում ենք արդարության, ազնվության մասին, իսկ ներսում համատարած «շլանգային» պահվածք է: Իրենց շլանգի տեղ են դրել իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական դաշտում վխտող ծաղրածուները:

Մենակ իրենց աթոռների մասին են մտածում:

Բա եթե քաղաքական «էլիտան» իրեն շլանգի տեղ է դրել, միջազգային խաղացողներն ինչի՞ պիտի նույնը չանեն:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ