...

Նախանձելու ենք

Նախանձելու ենք

Կանանց զինվորական ծառայության վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել է. «Դիցուք, որևէ մեկն ամուսնանում է, դիմում է ներկայացնում, անցնում ծառայության, բնականաբար, 6-ամսյա ծառայության ընթացքում նրան տրվում է կարճատև արձակուրդ, վերադառնում է, պարզվում է՝ հղի է, ի՞նչ է լինելու»:

«Եթե կունենանք այդպիսի ուրախալի դեպքեր, միայն կողջունենք»,- նշել է նախարարը:

«ՉԻ». Հզոր պատասխան է: Դիցուք, ծառայություն անցկացնող աղջիկը մոտենում է հրամանատարին, ասում՝ հղի եմ: Հրամանատարն էլ ասում է՝ ապրես, ողջունում եմ, ուրախ եմ, որ հղի ես, դե, ավտոմատը վերցրու ու մարշ, դեպի պոստեր:

Սուրեն Պապիկյանի պատասխանից այդպես է ստացվում: Չի ասում, թե հղիության դեպքում աղջկան տարկետում է տրվելու, զորացրվելու է, ինչ իրավական ընթացակարգեր պիտի կիրառվեն: Մոտավորապես այն պատմության պես, երբ Բերիան մտնում է Ստալինի մոտ, ասում. «Ընկեր Ստալին, բա գիտե՞ք, գեներալ Ռոկոսովսկին սիրուհի ունի: Ի՞նչ անենք»:

Ստալինն էլ պատասխանում է. «Ինչ անենք, ինչ անենք... պիտի նախանձենք»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ