...

Նախկին ղեկավարների օրինակն ու պատմությունը դեռ թարմ են

Նախկին ղեկավարների օրինակն ու պատմությունը դեռ թարմ են

ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Եթե գամ իշխանության, գերիների հարցը մի քանի օրում կլուծվի՝ անձնական կապերի միջոցով»:

«ՉԻ». Պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը մի կողմ դրեցին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունները և վերջինիս առաջարկեցին իրենց լիազորել՝ պատերազմի դադարեցման և լուծում գտնելու ուղղությամբ բանակցություններ վարելու համար: Այսինքն, նախկին ղեկավարները չասացին. թող Նիկոլը հեռանա, նոր դրանից հետո մենք կզբաղվենք պատերազմը դադարեցնելու հարցով: Որովհետև պատերազմի ամեն օրը ճակատագրական էր: Դա ուրիշ հարց է, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես արձագանքեց նախկին ղեկավարների առաջարկին:

Արթուր Վանեցյանին խորհուրդ կտանք Հայաստանի նախկին ղեկավարներից օրինակ վերցնել: Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հիմա առնչվելը գործնականում անհնար է: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վարքագծից հետո ոչ ոք այլևս չի ցանկանա նրան դիմել՝ լիազորություններ ստանալու և ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով: Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ լինելը հիմա դրսերում այնքան էլ լուրջ չի ընդունվում: Եվ դեռ հարց է՝ եթե Արթուր Վանեցյանը նման հարցով դիմի կառավարությանը, իրեն կլիազորե՞ն, թե՞ ոչ: Կյանքի փորձով կարող ենք ասել, որ ոչ: 

Բայց քանի որ խոսքը մարդկային կյանքեր փրկելու, մեր զինվորների, տղաների մասին է, Արթուր Վանեցյանը ճիշտ կաներ, որ իր կողմից աներ հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ դիմեր կառավարությանը: Թեկուզ զզվելով, չուզենալով, բայց քայլ անի: Ու տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես կարձագանքի: Գերիների համար կարելի է նույնիսկ սատանայի հետ համագործակցել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ