...

Նախկին իշխանավորների համար կազմակերպել հեռավար հոգեբանական աջակցություն

Նախկին իշխանավորների համար կազմակերպել հեռավար հոգեբանական աջակցություն

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում երկարաշունչ գրառում է արել Արցախի ընտրությունների վերաբերյալ և ավարտել հետևյալ տողերով. «Մաղթում եմ, որ համավարակն անվնաս շրջանցի Արցախի ընտրական գործընթացը, իսկ Հայաստանի անհույս իշխանություններն էլ վերջապես գիտակցեն, որ կորոնավիրուսի համավարակն ավարտվելուց հետո ավարտին է մոտենալու նաև իրենց լեգիտիմության պաշարները»:

«ՉԻ». Այսպիսի դեպքերի համար է ասված՝ կենաց ասել չգիտես, մի ասա: Ի՞նչ կապ ունի համավարակի անվնաս շրջանցումը Հայաստանի իշխանությունների լեգիտիմության պաշարների ավարտի հետ:

Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի քմահաճույքով որոշ ժամանակ պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած ՀՀԿ-ականը իրեն դրել է հռոմեացի սենատոր Մարկ Կատոն Ավագի տեղը, որն իր յուրաքանչյուր ճառն ավարտում էր «Կարթագենը պետք է ավիրվի» հայտնի կոչով: 

Երկու տարի է հանրապետականների ուղեղը չի մտնում, որ իրենք չեն այլևս որոշելու, թե ով պետք է Հայաստանում իշխանություն լինի: Երկու տարի է չեն հասկանում, որ գնացքը գնացել է և Մելիք-Ադամյանում այլևս կանգառ չունի: 

Համավարակը ավարտվելուց հետո ուրիշ բան կարող է ավարտվել: Կարող է ավարտվել ժողովրդի համբերությունը և իշխանությունից պահանջի վերջապես լուծել խառնակ իրավիճակում երկրորդ ճակատ բացողների ճակատագիրը: 

Իսկ մինչ այդ կառավարությունը պարտավոր է մի առանձին աջակցության ծրագիր էլ իրականացնել նախկին իշխանավորների համար: Կարանտինը մի ուրիշ կարգի է ազդել նրանց հոգեվիճակի վրա, և նրանք կորցրել են ադեկվատության վերջին նշույլները: Օրինակ, կարելի է նրանց համար հեռավար հոգեբանական աջակցություն կազմակերպել: Ի վերջո, չնայած բազմաթիվ հանցագործություններին, նրանք նույնպես ՀՀ քաղաքացի են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ