Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպ-ծեծկռտուքին, հայտարարել է. «Սիրելի երևանցիներ, ավագանու հարգելի անդամներ, իրապես ցավում եմ միջադեպի համար, նաև ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող»:
«ՉԻ». Մենք Ավինյանին խորհուրդ ենք տալիս այս հայտարարությունը պահել ու ավագանու ամեն նիստից առաջ տարածել:
Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հա էլ կրկնվելու է: Իմաստ չկա ամեն ջուր շփոցիի, քացիի ու չափալախի համար նոր տեքստ գրել, ժամանակ կորցնել:
Իսկ որպեսզի նման միջադեպեր չլինեն, պետք է խմբակցությունների միջև ապակյա միջնորմեր տեղադրել: Բայց որակով, որ ոտքով խփեն, չճաքի, ջուր ցփնեն, չանցնի: