...

Նիկոլ Փաշինյանի չհրապարակված live-ը

Նիկոլ Փաշինյանի չհրապարակված live-ը

Որոշ տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտնելուց և ԱԺ-ում իր իսկ ասածները «պարզաբանելուց» մոտ երկու ժամ անց Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատան խոհանոցում փորձել է ևս մի տեսաուղերձ հրապարակել, բայց ԱԱԾ աշխատակիցները ժամանակին նկատել ու կարողացել են կանխել դա։ Այնուամենայնիվ այդ չկայացած լայվ-ից մի հատված հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Կներեք ուշ ժամին անհանգստացնելու համար, բայց թույլ տվեք պարզաբանել իմ երկու ժամ առաջվա լայվը։ Ես նորից եմ ասում՝ ոչ մի թուղթ չեմ ստորագրելու։ Շատ էլ՝ որ ասել եմ «ուզում եմ ստորագրել»։ Է հետո՞ ինչ, ես շատ բան եմ ուզում, բայց հո չե՞մ անում։ Այսինքն՝ այդպիսի թուղթ սեղանիս վրա չկա է՛լ։ Էս ես, էս սեղանը, ո՞ւր ա թուղթը, ցո՛ւյց տվեք։ Ըհը՛, կոստյումիս գրպաններն էլ եմ շուռ տալիս, թուղթ չկա՛։ Աննա՛, մի հատ էն վարկով առած մուգ կապույտ պենջակս է՛լ բեր՝ նրա գրպաններն էլ շուռ տամ։ «Վրից մի բան կեր»-ը ո՞րն ա, սովորական ջուր եմ խմում։ 

Հա, ի՞նչ էի ասում։ Սիրելի հայրենակիցներ․․․ Էս ինտերնետը կտրտում ա՞, թե՞ հոսանքն ա տատանվում։ Նենց տպավորություն ա, որ մոտիկ տեղ սվառկա են անում։ Հա, բանը․․․ Ցավոք՝ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10-12 քառակուսի կիլոմետր տարածք։ Աննա՛, դու թվաբանությունից լավ ես, էդ քանի՞ հեկտար ա անում։ Ո՞նց թե «ինձ 10 միլիոնից պակաս թվերը չեն հետաքրքրում», քառակուսի մետրով ասա՝ 10 միլիոնից ավել կլինի․․․ Լավ, մի խոսքով։ 

Ես հենց հիմա Ոստիկանությանն ու Ներքին զորքերին հրամայում եմ պաշտպանել կառավարական առանձնատներն ու ԱԺ տարածքը և ոչ մի միլիմետր չզիջել։ Միջանցք չե՛նք տալու։ Իսկ Իջևանի սառնորակ ջրի այս բաժակով ես ուզում եմ այնպիսի բան խմել, որի համար շատերը ինձ կքննադատեն, կհայհոյեն, բայց ինձ չի՛ հետաքրքրում, թե ինչ կլինի ինձ հետ, կարևորը՝ որ առավոտյան Հայաստանում որևէ մեկը գլխացավ չունենա։ Համ էլ՝ մեկ ա առավոտ Սամարղանդ չեմ գնալու․․․ 

Էս չհասկացա, էսքան վախտ լայվը անջատած է՞ր։ Պարո՛ն մայոր, ես բացատրությո՛ւն եմ պահանջում։ «Գնացեք քնեք»-ը ո՞րն ա, այս օրհասական պահին թևերս մտած ինձ միջանցքով քարշ եք տալիս, որ ի՞նչ։ Ոչ մի միջա՛նցք։ Գրիչնե՞րըս ինչի եք հավաքել, հո գիշերը որևէ բան չե՞մ ստորագրելու․․․»։

Ցավոք՝ այստեղ չկայացած լայվն ընդհատվում է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   80510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ