...

Նիկոլ Փաշինյանի չհրապարակված ուղերձը

Նիկոլ Փաշինյանի չհրապարակված ուղերձը

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դառագիե տավարիշչի։

Ես այսօր հանդես եմ գալիս միաժամանակ և՛ որպես հեղափոխության առաջնորդ, և՛ որպես Ռուսաստանի դաշնակից երկրի ժողովրդից պողպատյա մանդատ ստացած վարչապետ, և՛ որպես ՀԱՊԿ նախագահող, ուստի նախապես ներողություն եմ խնդրում, եթե ուղերձս փոքր-ինչ հակասական հնչի (թեև դուք պիտի որ արդեն սովորած լինեք)։

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությունը ողջունում է դաշնակից պետության՝ պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռական քայլերն ու միաժամանակ իր զորակցությունն է հայտնում Ուկրաինայի ազատատենչ ժողովրդի պայքարին՝ ժողովրդի ազատ կամարտահայտման հիման վրա ձևավորված իշխանությունների հմուտ առաջնորդությամբ։

Սիրելի Ժողովուրդ։ Ստեղծված բարդ իրավիճակում անհրաժեշտ եմ համարում իրականացնել հետևյալ միջոցառումները։

1․ Որպես ՀԱՊԿ անդամ երկիր անհապաղ հումանիտար զորախումբ ուղարկել Ուկրաինա՝ տեղի հայ համայնքին և անձամբ Սիփան Փաշինյանին ռազմական գործողությունների գոտուց տարհանելու նպատակով։

2․ ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին․․․ հի-հի․․․ կներեք, էլի, էս նախադասության վրա միշտ խնդալս գալիս ա։ Մի խոսքով, Ալեն Սիմոնյանին գործուղել Ուկրաինա՝ Խարկով-Կիև շրջանցիկ ճանապարհի շինարարության տենդերին մասնակցելու նպատակով։

3․ Երևան քաղաքի Կիևյան փողոցը վերանվանել Դոնեցկի փողոց։

4․ Որպես մարդասիրական օգնություն եղբայրական ուկրաինացի ժողովրդին ուղարկել 3 տոննա Իջևանի խոզի սալ՝ նախապես այն ձեռք բերելով «մեկ անձից կատարվող գնումների մասին» օրենքի շրջանակներում, չզեկուցվող ընթացակարգով։

Սիրելի ժողովուրդ, ուվաժաեմիե տավարիշչի։ Ցանկացած աղետ մեզ համար նաև հնարավորությունների պատուհան է բացում։ Որպես համաշխարհային խաչմերուկ՝ Հայաստանը պատրաստ է իր սուվերեն տարածքը տրամադրել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման համար։ Հայաստանը պատրաստ է ստանձնել ոչ միայն այդ գազատարի, այլև Ուկրաինայի հեղափոխական առաջնորդների և գերագույն-գլխավոր մոդերատորի անձնական իրերի, այդ թվում՝ ժամացույցների, օծանելիքների և լիցքավորիչների անվտանգությունը։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Հա, և ամենակարևորը։ Հաշվի առնելով ողբերգական պատերազմի ֆինանսատնտեսական հետևանքները՝ մեր հայրենակիցներին կոչ եմ անում ժամանակավորապես «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին ռուսական ռուբլու փոխարեն փոխանցումներ կատարել բացառապես դոլարով կամ եվրոյով։ Շնորհակալություն ուշադրության համար։ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ