...

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Մեր տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը մտադիր է եղել Սահմանադրության օրվա առթիվ հերթական 100 փաստը ներկայացնել հայ հանրությանը, բայց հայրենի բնության գրկում բարեխիղճ գործարարների կազմակերպած համեստ ընթրիքից հետո հասկանալի պատճառներով մոռացել է։ Ամեն դեպքում՝ խմբագրության տրամադրության տակ են հայտնվել ներկայացվելիք փաստերից մի քանիսը, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Փաստ 21․ Հայաստանը մտել է երկնիշ աճի գոտի, ինչի մասին վկայում են 12-ամսյա գնաճի ցուցանիշները։

Փաստ 22․ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ Տիգրան Ավինյանը դուրս է մնացել խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակից։

Փաստ 23․ Ընձառյուծը հասել է Մարգահովիտ։

Փաստ 24․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ վարչապետը ձեռք է տվել շուրջ երեք եղջերուի՝ առանց հետագա համտեսի։

Փաստ 25․ ՀՀ վարչապետի եղբոր միաժամանակյա պաշտոններն աճել են 400 տոկոսով։

Փաստ 26․ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի կրթամշակութային հիմնախնդիրները շարունակել են մնալ ՀՀ վարչապետի ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում։

Փաստ 27․ Աշոտիկի աշխատավարձը մինչև հիմա չեն վճարել։

Փաստ 28․ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունի կին գլխավոր դատախազ։ Այսինքն՝ այնպես չէ, որ նախկին դատախազները տղամարդ էին․․․ (այս մասը մատիտով ջնջված է)։

Փաստ 29․ Հայ բժիշկների հետազոտությունների արդյունքում բացահայտվել է ուղիղ կապ պաշտոնյաների գաղտնալսման և նրանց առողջության հետագա կտրուկ վատթարացման միջև։

Փաստ 30․ ՀՀ տարածքում սոցիալապես անապահով խավերի համար բիթքոյնի գինը իջել է 20 հազար դոլարից։

Փաստ 31․ Ոստիկանության առավել աչքի ընկած աշխատակիցների նկատմամբ նյութականից բացի նաև խրախուսման այլ մեթոդներ են կիրառվել, մասնավորապես՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող(ուհի)ների անձնական մանրակրկիտ զննումը։

Փաստ 32․ Փոքր և միջին բիզնեսի աջակցության շրջանակներում կառավարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար։ Օրակարգում «ՍԻԼ կոնցեռնի» կոմունալ վճարները փոխհատուցելու հարցն է։

Փաստ 33․ Ճկուն և հեռատես արտաքին քաղաքականության արդյունքում հաջողվել է Ադրբեջանին ստիպել ամբողջովին հոգալ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ծախսերը։

Փաստ 34․ ՀՀ զինված ուժերի ընդլայնման ծրագրի շրջանակներում Սուրեն Պապիկյանը չաղացել է։

Ցավոք, այստեղ փաստաթուղթն ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1687 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ