«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:)
Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հեռու չէ այն օրը, երբ նա կանի նմանատիպ ևս մի քանի հայտարարություն: Մոտավորապես այսպիսին:
Թու, թու, թու՝ մինչև այս պահը Քոչարյանը նստած է: Եվ եթե ԱՅՈ քվեարկեք, դեռ երկար կնստի:
Թու, թու, թու՝ մինչև այս պահը ՀԴՄ լավ էլ ուզում եք: Եվ եթե պահեք տեմպը, պարգևավճարներին ոչինչ չի սպառնա:
Թու, թու, թու՝ Թուրքիան և Ռուսաստանը հագել են իրար Իդլիբում: Եվ եթե պահեն տեմպը, ահագին ժամանակ հեռու կմնան Հայաստանից:
Թու, թու, թու՝ դուք դեռ հավատում եք ինձ: Եվ եթե պահպանեք տեմպը, ես դեռ երկար կմնամ վարչապետ:
Թու, թու, թու՝ մինչև այս պահը իմ ընդդիմությունը Քոչարյանն ու Սարգսյանն են: Եվ եթե այսպես մնա, մեր իշխանությանը ոչինչ չի սպառնա:
Թու, թու, թու՝ մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ սա աննախադեպ է: