...

Նիկոլի և ընդդիմության օրվա ռեժիմները

Նիկոլի և ընդդիմության օրվա ռեժիմները

Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել միանգամից երկու աշխատանքային փաստաթղթեր, որոնցից մեկում դիմադրության շարժման՝ մայիսի 31-ի գործողությունների ժամանակացույցն է, մյուսում՝ Նիկոլ Փաշինյանի այդ օրվա աշխատանքային գրաֆիկը։ Եվ այսպես։

Դիմադրության շարժում․

11․00-11․30- Հավաք Ֆրանսիայի հրապարակում։

11․30-12․00- Երթ դեպի պետական հիմնարկներ՝ թուրք պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպում կազմակերպելու պահանջով, թրքահպատակ ոստիկանների շղթան պատռելու փորձ, վերջիններիս ազգային ծագումը կամ կենսաբանական պատկանելությունը կասկածի տակ դնող վանկարկումներ։

12․00-13․30- Ոստիկանության կողմից իրականացվող սադրանքներ, բիրտ ուժի կիրառման տեսարանների ուղիղ հեռարձակում, կապտուկների և այլ վնասվածքների ցուցադրում, ժամանցային զվարճալի ծրագիր (Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը), հայրենասիրական երգեր, դիմում Հայաստանում գործող միջազգային կառույցներին։

13․30-15․00- Ճաշ։

15․00-16․00- Ոստիկանական բաժանմունքներից դուրս եկողների հերոսապատումների հեռարձակում։

16․00-17․00- Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղհալածյալներ Նարեկ Սաշիկի Սարգսյանի, Լևոն Ռոբերտի Քոչարյանի և այլ օրինապաշտ հայրենասերների։

17․00-18․00- Ատամհատիկի միջոցառում Ֆրանսիայի հրապարակում։ 6 ամսական երեխան բոլոր առարկաների միջից կընտրի Արցախի դրոշը և կասի «Ալանց թուլքի Հայաստան»։

18․00-19․00- Ընթրիք։ Օրվա ամփոփում, հաջորդ օրվա միջոցառումների ծրագրի հաստատում՝ տարբեր դաշնակից երկրների հետ հեռակապի միջոցով։

19․00-23․00- Ելույթներ տարբեր լրատվամիջոցներով։

Նիկոլ Փաշինյան․

07․00-07․30- Արթնացում և գլխացավի հաղթահարում։

07․30-08․30- Երկրորդ նախաճաշ։

09․00-10․30- Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման ենթակա անձանց ցուցակների ճշտում և հաստատում, լանչ։

10․30-12․00- Հանդիպում ԻՔ խմբակցության հետ և ներիշխանական պառակտման կանխում՝ արտասահմանյան գործուղումների մասնակիցների ցանկերի արդարացի վերաբաշխման միջոցով։ 

12․30-13․00- Մասնակցություն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական կազմի պատվին տրվելիք ֆուրշետին։

13․30-15․00- Ճաշ։

15․30-16․30- Ոստիկանության անհամաչափ գործողությունների կադրերի դիտում, կազմակերպչական և կադրային հետևություններ։

16․30-17․00- Ծննդյան օրվա առթիվ ստանալիք նվերների նախնական ցանկի հաստատում և (կամ) լրամշակում։

17․00-19․00- Ծննդյան օրվա խնջույքի ճաշացանկի հաստատում՝ նախնական համտեսման մեթոդով։

19․00-20․00- Ապօրինի հարստացման փաստերով հարուցված քրեական գործերի և «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցուցակների համադրում։

20․00-23․00- Ընթրիք։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ