...

Իշխանության «սուրհանդակները» զգուշացրել են գործարարներին

Իշխանության «սուրհանդակները» զգուշացրել են գործարարներին

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել հունիսի 3-ին՝ ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:  

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ըստ թերթի իշխանական ուժի աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մինչև հունիսի 3-ը «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի: «Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀ-ում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել»,- հավելել է թերթը՝ ընդգծելով, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: «Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել»,- եզրափակել է «Փաստ»-ը:

Ի դեպ, «ՉԻ» տեղկություններով՝ անցնող շաբաթվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ հանդիպել են խոշոր ու միջին բիզնեսների սեփականատերերին՝ նրանց փոխանցելով իշխանության առայժմ հորդորը՝ որևէ դեպքում թույլ չտալ, որ իրենց տնօրինության կամ սեփականության գոտում գտնվող ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեն հանրահավաքներին։ «Ինչքան մասնակցեցին, բավարար է»․ մոտավորապես այսպես են ձևակերպել իրենց պահանջը «սուրհանդակները», որին ի պատասխան՝ հիմնականում ստացել են գործարարների համաձայնությունն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նրանց խոստում-երդումը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2055 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ